Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու.Անահիտ Բախշյանը՝վարչապետին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասվում է․ «Պարոն վարչապետ!!! Դուք այսօր Ջերմուկից ուղիղ վերադարձել եք Երևան` առանց հանդիպելու ճանապարհի վրա գտնվող գյուղերի, մասնավորապես Չիվա և Ռինդ գյուղերի բնակիչների հետ, որտեղ անհամբեր սպասում էին Ձեզ, որպեսզի իրենց դարդերը պատմեն։ Քանի որ Դուք չլսեցիք իրենց, իսկ ես լսեցի, ուրեմն փոխանցում եմ Ձեզ իրենց դարդերն ու միանում իրենց պահանջներին։ 1. Պարզվում է՝ այս բնակավայրերում շատ արջեր կան և մարդիկ ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկվում, այլև հոգեկան վախի։ Մի՞թե հնարավոր չի այս ժողովրդին ազատել արջերի հարձակումներից, որոնք վնասում են նաև այգիները, նամանավանդ եղել են նման դեպքեր։ 2. Լրջորեն բողոքում են ոռոգման ջրի գնից, գյուղից հեռու այգիները ջրելու համար վճարում են ժամը 2000 դրամ` առանց ջրաչափի, իսկ այգին ջրվում է 17-20 ժամում, խեղճ գյուղացիների վաստակածն ի՞ նչ է, որ ջուրն այդքան թանկ է, այն էլ այն ջուրը, որը տալիս է բնությունը։ Գյուղերում երիտասարդ չի մնում, հեռանկար չեն տեսնում գյուղում, այնինչ այս տարածաշրջանում գյուղատնտեսական ոլորտում կարող են լուրջ հաջողություններ ունենալ երիտասարդները։ 3. Հաջորդ խնդիրը սա է՝ ճանապարհի Չիվա գյուղին հարակից հատվածում գյուղացիներն իրենց գեղեցիկ բերքն ու բարիքը վաճառում են ուղղակի հողի վրա։ Անընդհատ խոսում եք զբոսաշրջությունը խթանելու մասին։ Գյուղացիներն առաջարկում են այդ հատվածում գեղեցիկ վաճառասեղաններ տեղադրել ու քաղաքակիրթ ձևով կազմակերպել այդ ընտիր մրգերի ու բանջարեղենի առևտուրը, որը կգրավի զբոսաշրջիկներին և որքան կօգտվեն գյուղացիները։ Լավ, չեմ հասկանում, մի՞թե Վայոց Ձորի մարզպետը չի կարող այս պարզ խնդիրը լուծել ու գոհացնել ժողովրդին։ Պարոն Վարչապետ, եթե այս խնդիրները ուշադրության արժանացնեք, տարածաշրջանի ժողովուրդը շատ շնորհակալ կլինի, իսկ Դուք պարտավոր եք լսել նրանց, Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու։ Ի դեպ, մարզպետն ի՞նչ գործի է, ինչո՞ւ չի լսում իր ժողովրդին»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am