Թեհրանի մեսիջը հայ ժողովրդին

Եթե փորձենք կարճ ձևակերպել Թեհրանում օրերս տեղի ունեցած «3+3» ձևաչափի առաջին երեքի հանդիպումից ստացած հայ ժողովրդի մեսիջը, ապա այն հետևյալն էր՝ «Հեռացրե՛ք Նիկոլ Փաշինյանին, ձևավորեք ազգային իշխանություն, եթե ուզում եք պետություն ունենալ»։

Հիմա անցնենք դետալներին։

Թեհրանում Խամանեիի, Պուտինի, Էրդողանի մասնակցությամբ քննարկվում էր տարածաշրջանում ու աշխարհում նոր խաղի կանոնների և աշխարհակարգի թեման։

Եռյակի հանդիպմանն անուղղակիորեն մասնակցում էին ԱՄՆ–ը, ԵՄ–ը, Չինաստանը։ Ականջները սրած հետևում էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Սիրիան։ Որոշվում էր, թե ում ինչ է հասնելու, ում ինչ չի հասնելու և ում հաշվին է լինելու այս ամենը։

Ցավով պետք է արձանագրել, որ ամենավատ վիճակում մենք ենք։ Պատճառը ոչ միայն այն է, որ պարտվել ենք 44–օրյա պատերազմում, այլ այն, որ այդ պատերազմի, պարտության պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը շարունակում է ներկայացնել Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, բայց ոչ Հայաստանի շահերը։

Նիկոլի հույսն ու հաշվարկն այն է, որ ինքը Էրդողանին գոհացնի, նրա բոլոր նախապայմանները բավարարի, թուրքերի միջոցով զսպի Ադրբեջանին ու պահի աթոռը։

Եթե Սյունիքի ու հայ–իրանական սահմանի մասով սեփական շահերից բխող ու մեզ ձեռնտու հայտարարություն չաներ Իրանի հոգևոր առաջնորդն ու փաստացի ղեկավարը, ապա կարող էինք արձանագրել, որ Հայաստանը լրիվ է զրոյացել։

Թուրքիան ու Ադրբեջանը Շուշիի հռչակագրով որոշել են Զանգեզուրի միջանցք ստանալ ու դա որպես նախապայման են դիտարկում հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։

2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնագրով Զանգեզուրի միջանցք չկա։ Սյունիքով թուրքերին տրվող ենթադրյալ ճանապարհը վերահսկելու են ռուսները։

ԱՄՆ և ԵՄ–ն ադրբեջանաթուրքամետ դիրքորոշում ունեն, քանզի դրանով փորձում են ՌԴ–ի ու Իրանի դեմ կռիվ տալ։ Համ էլ՝ գազ ստանալ Ադրբեջանից (Եվրոպայի համար, ինչպես միշտ, հայկական արյունն ավելի թեթև է կշռում, քան Բաքվի նավթն ու գազը․ սրանից նեղանալ պետք չէ, սա չհասկանալն է հիմարություն)։

ՌԴ–ն Արցախում հայերի գոյության երաշխավորն է ու հայ–թուրքական սահմանը պահողը։ 44–օրյա պատերազմի արդյունքները, ուկրաինական պատերազմն ու Ռուսաստան–Արևմուտք հակամարտությունը կարճացրել են Կրեմլի լեզուն։ ՌԴ–ն փորձում է արբիտրի ֆունկցիան պահել հայ–ադրբեջանական հարաբերություններում որքանով, որ դա հնարավոր է։ Պուտինի համար Էրդողանը կարևոր գործընկեր է՝ հաշվի առնելով ՌԴ–ՆԱՏՕ հարաբերությունները, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Ստեղծված պայմաններում Հայաստանի համար մեծ շռայլություն է դիվանագիտությունից ու պետական կառավարումից ոտաբոբիկ իշխանություն ունենալը։ երբ Խամենեին հայտարարում էր, որ հայ–իրանական սահմանը պետք է անխափան մնա, դա անուղղակիորեն մեսիջ էր հայ ժողովրդին, որ փոխեն ներքին կյանքը ՀՀ–ում։ Թե չէ ինչքա՞ն կարող են հայերը հանդես գալ բացառապես որպես անվտանգության սպառող։

Հայաստանը Նիկոլի օրոք կորցրել է իր սուբյեկտայնությունը։ ՀՀ–ն հիմա գոյություն ունի միայն այն պատճառով, որ դեռևս կա որոշակի բալանս աշխարհում ու տարածաշրջանում։ Այդ բալանսը կարող է ցանկացած պահի խախտվել (օրինակ՝ եթե ՌԴ–ն անհաջողության մատնվի Ուկրաինայում, ապա ՀՀ–ի հարցերը կարելի է վատ իմաստով լուծված համարել և հետևաբար բացահայտ թուրքամետներ ու հակահայեր են բոլոր այն տնաբույծ «արևմտամետիստները», որ գոռում են «Սլավա Ուկրաինե»), և մենք կհայտնվենք շատ վատ վիճակում, ավելի վատ, քան 1920–ին հայտնվեցինք։

Մեր երկիրն այս պահին գոյատևում է մեծամասամբ ռուսական ու Սյունիքի մասով իրանական գործոնի շնորհիվ։ Բայց դա վտանգավոր իրավիճակ է։ Դու պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես, որպեսզի կարողանաս իրական դաշնակիցներ ունենալ։ Հակառակ դեպքում մեռնող ժողովրդին ու պետությանը կարող են «սպիսատ» անել, այդ թվում՝ դաշնակիցները։ Եվ այդ դեպքում իրավունք չպետք է ունենանք ավանդական ողբը դնելու ու սրան–նրան մեղադրելու։

Մեր խնդիրները նախևառաջ մենք պետք է լուծենք։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 908 անգամ
Լրահոս
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am