Շենթոփը հաջողեցրել է խոսել՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։
Հատկանշական է, որ Շենթոփը հաջողեցրել է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։
