Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում
«Shamshyan.com»-ը գրում է. այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Հուսիկյանը իր վարած Opel մակնիշի 35 GS 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ընկել է սահքի մեջ և կորցրել ավտոմեքենայի կառավարումը, այնուհետև բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել, որպեսզի վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս բերվի երթևեկելի գոտի: Մանրամասները՝ այստեղ.
