Այսօր Սառա Եսայանի ծննդյան տարեդարձն է. newsbook.am

Հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար հայտնի անուններ են՝ Կառլեն և Սառա Եսայաններ, գրում է newsbook.am-ը։ Ամուսինները հսկայածավալ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ են թե Հայաստանում, թե Արցախում: Անցած տարի այս օրերին Սառա Եսայանի պարգևների թիվն ավելացավ ևս մեկով՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակալի բարեգործական գործունեության համար Սառա Մանթաշի Եսայանը պարգևատրվեց Հայաստանի հանրապետության նախագահի Երախտագիտության մեդալով:  Այսօր տիկին Եսայանի ծննդյան տարեդարձն է, ինչի առիթով շնորհավորում ենք հարգարժան տիկնոջը՝ նրան մաղթելով առողջ ու երկար կյանք՝ զավակների ու թոռնիկների ուղեկցությամբ: Թող տիկնոջ՝ աշխարհը բարի գործերով գեղեցկացնելու ջանքը անսպառ լինի, գաղափարները՝ ոգևորիչ, և թող նույն շռայլությամբ կյանքը բարին ու գեղեցիկը պարգևի Սառա Եսայանին: ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր տեղն է գտել Եսայանի կենսագրությունում: ՊԱՐԳԵՎՆԵՐ • 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,  • 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով», • 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, • 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, • 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր, • 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը, • 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով, • 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ, • 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, • 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,  • 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, • ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով, • 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով, • 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am