Նիկոլին բացատրել եմ՝ ինչ պետք է անի, նա ճիշտ հակառակն է անում՝ խորացնելով տնտեսության սխալները․ Բագրատյան (video)

Հանդիպել եմ երկրրդ, երրորդ նախագահների, Փաշինյանի հետ և բացատրել, թե տնտեսության հետ ինչ պետք է արվի, ինչ կոպիտ սխալներ են եղել, իսկ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում՝ խորացնելով եղած սխալները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի բացատրվի դրամի արժևորման և արժեզրկման պատճառները, պետք է գնահատվի ՀՀ տնտեսության վիճակը, որի զարգացման ուղղությամբ ոչինչ չի արվում:

Նկատելով, որ այս տարիների ընթացքում պետությունը խթանում է արտաքին ներդրումները՝ Բագրատյանն ասաց, որ ինչքան պաշտպանել են օտարերկրյա ներդրումները, այնքան թաղել են տեղական ներդրումները: «Պրոբլեմը երեւաց 2002-2003 թվականներին, մինչ այդ տրանսֆերտներ չենք ունեցել: Հիմնական աղբյուրը սպառման տրանսֆերնտներն են: Եթե տրանսֆերտները գալիս են, մենք դրանց ձեռք չենք տալիս, դրանք գնում են սպառման վրա: Եվ եթե տրանսֆերտը կազմում է ՀՆԱ-ի 20-25 տոկոսը, այդ դեպքում մեզ պետք է, որ ՀՆԱ-ն դինամիկ զարգանա, առնվազն ունենանք 60 տոկոս սպառում, 20 տոկոս ներդրում, բայց երբ 20-25 տոկոս տրանսֆերտ է գալիս, երբեք մեր տնտեսությունը սպառման տիրույթից դուրս չի գալիս»,-ասաց նա:

Նախկին վարչապետը կարծիք հայտնեց, որ միայն Հայաստանում է, որ կայունացնում են դրամը լողացող դոլարի նկատմամբ. «Դոլարի լողալով, այսինքն փող տպելով ամերիկացիները փորձում են տնտեսական աճ խլել, փախցնել մյուս երկրներից, իրենց ներքին պարտքը դարձնել այլ երկրների արտաքին պարտք»:

Բագրատյանը կարծում է, որ արտահանման նկատմամբ ներմուծմանը գերապատվություն է տրվում, նաեւ խթանվում է աշխատուժի արտահանումը, որ շատ տրանսֆերտներ գան Հայաստան: «Վերջին 20 տարում պետության քաղաքանությունը միտված է արտագաղթին, առավել եւս վերջին 54-5 տարին: Բացի այդ, Հայաստանում փողը բացի ավանդ դնելուցդ ուրիշ ոչինչ ես կարող անել: Այս ամբողջը մտածվել է ԿԲ-ի կողմից»,-ասաց նա:

ՀՀ նախկին վարչապետը գտնում է, որ տրասֆերտների մեծ ծավալը պետք է ուղղվի տնտեսության մեջ ներդրումներին, ինչը չի արվում, և երբ այն հասնում է ՀՆԱ-ի 25 %-ին, ապա գործում է լողավազանի, էֆեկտը՝ ինչքան շատ է գալիս՝ այնքան շատ է թափվում լողավազանից դուրս, այն արագ սպառվում է՝ սկսելով նաև արտահոսել երկրից:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ երբ ներհոսող տրասֆերտները հագեցնում են ներքին շուկան, սկսում են հետ գնալ և ինչքան շատ է տրասֆերտ գալիս Հայաստան, այնքան շատ էլ դուրս է գալիս:

Մյուս կողմից էլ, ըստ բանախոսի, տրասֆերտների ներհոսքը տնտեսական կայուն աճ չի ապահովում, այլ ունենում է ժամանակավոր էֆեկտ, ուղղվում և քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանը, չի վերածվում լուրջ ներդրումների և միևնույն ժամանակ դրանով նպաստում է նաև գների աճին, հատկապես՝ դոլարային գների:

«Երբ ԿԲ-ն կայունացնում է դրամը, տեղի է ունենում դոլարային գների սրնթաց աճ: Դա ավելի վտանգավոր է, քան ազգային արժույթով գների աճը, որովհետեւ ազդում է ներդրումների վրա: Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ և մենք այդ ցուցանիշով առաջ ենք անցել ԱՊՀ բոլոր երկրներից: Բարձր դոլարային գները նաև խոչընդոտում են ներդրումներին»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին հեղափոխություն արեցին, որ այս ամենը փոխեն, բայց ոչ մի բան չփոխեցին, այն դեպքում, երբ այդ ամենը նոր իշխանություններին ինքը բացատրել էր:

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am