Armexit-ի մասին. Վարուժան Ավետիսյան

Armexit-ը և «Նոր Հանրապետության ստեղծելու մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել զլմ-ներում:Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով և սահմանափակելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում:Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ:Գաղութային համակարգը ավելի լայն և մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի և Նախիջևանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից և մատաղացու տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաև տիտղոսային ընդդիմությունը:Դրա փոխարեն ստեղծվելիք ազգային համակարգի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձևավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով և Նախիջևանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) և ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը:Այս օրակարգի առաջին հարցը Արցախը ՀՀ-ին միացնելով Նոր Հանրապետություն հռչակելն է, ինչն իր ունիվերսալության շնորհիվ մեկնարկելու է այդ օրակարգի մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ ապագաղութացումը:Մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ: Մինչ ԵԱՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել:ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր ազգային օրակարգի մեկ հարցի՝ ապագաղութացման ենթահարցն է ընդամենը:Armexit-ը նման նեղ և սահմանափակ տրամաչափով որպես համազգային օրակարգ ներկայացնելը.ա) գաճաճացնում է մեզ և մեր նպատակը,բ) գաղութային համակարգին հնարավորություն է տալիս իր ներսում պահել մեզ և կառավարելով գործընթացը՝ ի վերջո չեզոքացնել այն և նրանից բխող վտանգը:Եթե ուզում ենք մեր ազգային օրակարգն անվանել Armexit դիպուկ տերմինով, ապա դրա տակ պետք է դնենք վերը նշված ազատագրման բովանդակությունը: Ազատագրում, որը ենթադրում է ազգային համակարգի ստեղծում, այլ ոչ թե առկա գաղութային համակարգի ներսում այսօրվա հաշմանդամ քվազիպետության տասնյակ կապանքներից մեկը կտրելու անիրագործելի ու կեղծ հարցի արծարծում: Ապստամբ Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ28 հուլիսի 2017թ

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am