Իրանում ձերբակալվել է ադրբեջանական ծագման ռեժիսորը
Ադրբեջանական ծագմամբ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանախիին 6 տարով ազատազրկել են։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Ստայեշին։
Փանախին մեղադրվում է Իրանի ազգային անվտանգության դեմ հանցագործություն կազմակերպելու նպատակով տեղեկություններ հավաքագրելու և դավադրության մեջ։
