Թուրքիան կարող է սառեցնել. Էրդողանը կրկին սպառնում է
Թուրքիան կսառեցնի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, եթե սկանդինավյան երկրները չկատարեն «ահաբեկչության դեմ պայքարելու» անցյալ ամսվա խոստումները :
Այս մասին նախօրերին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Reuters-ը։
Նրա կարծիքով, Շվեդիան դեռևս ցանկություն չի հայտնել կատարել Անկարայի պայմանները։
