Հրդեհ Սեբաստիա փողոցում. հրդեհվել է միանգամից երեք բնակարան
Հուլիսի 28-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել` 23:46-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի և երկու ննջասենյակների գույքը (70 քմ), ջերմահարվել է խոհանոցի գույքը (10 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն. հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Aravot.am-ը հաղորդում է, որ Սեբաստիա 25 շենքի երկրորդ մուտքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով հրդեհվել է միանգամից երեք բնակարան: Մոտ մեկուկես ժամ առաջ բռնկված հրդեհի պատճառով այս պահին շենքի տվյալ և հարակից մուտքերի բնակիչները տարհանվել են, դադարեցվել է շենքի գազամատակարարումը, դեպքի վայր է ժամանել միանգամից ութ հրշեջ մեքենա: Նախնակակ տվյալներով` հրդեհի պատճառը շենքի երկրորդ մուտքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում տևական ժամանակ միացված մնացած արդուկն է եղել: Դրա պատճառով նախ հրդեհվել է տանտիրոջ բնակարանը, այնուհետև հրդեհը տարածվել ներքևի և վերևի հարկերի բնակարաններ: Բարեբախտաբար բնակարաններում այդ պահի դրությամբ մարդիկ չեն եղել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
