600-700 դիմումներ ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս մեր թերթին տված հարցազրույցում խոսել էր նաև Ադրբեջանից ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի մասին։ Նա բացատրել էր, թե ինչ չափանիշներից ելնելով է ՄԻԵԴ-ը քննություն իրականացնում նման դեպքերում և ինչու է հօգուտ Ադրբեջանի կայացնում վճիռներ։ Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանը քանի հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է դրանցից բավարարվել իր՝ ՄԻԵԴ դատավոր աշխատելու ընթացքում։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե այդ հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել պետբյուջեից։ Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որևէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմումներ ներկայացրել էին Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաև ՀՀ-ն և հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռևս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am