Եվրոդատարանի վճռով Հայաստանը 3,000 եվրո կվճարի քաղաքացուն՝ անհիմն կալանքի տակ պահելու համար. «Ազատություն»

Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել՝ հաստատելով, որ խախտվել է քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3,000 եվրո վճարել Արմեն Բադալյանին՝ որպես խախտված իրավունքների փոխհատուցում։ Դատարանը հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացուն անհիմն է պահել կալանքի տակ՝ այդպես էլ հստակորեն չպարզաբանելով, թե ինչու վերջինս պետք է անազատության մեջ մնա և մինչև դատարանի որոշումը ինչու նա չէր կարող գտնվել ազատության մեջ։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու համար Արմեն Բադալյանը 6 տարի առաջ հայաստանյան դատարանների կողմից դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման։ Մինչ դատավճիռը նա մեկ տարի կալանքի տակ է պահվել: 41-ամյա Արմեն Բադալյանը Ստրասբուրգի դատարանի որոշմանը սպասել է 5 տարի։ Ուրախ է, որ տարիներ անց հասավ արդարադատության, բայց ցավում է, որ հաղթեց ոչ թե հայրենի դատարաններում, այլ՝ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Եվրոպական դատարանում։ «Ուրախ եմ ոչ թե գումարի, այլ որ անօրինականությունը Հայաստանում գոնե մի քիչ կարճացվի», – «Ազատության» հետ զրույցում նշել է նա: Արմեն Բադալյանի իրավունքները Հայաստանում պաշտպանել են երեք փաստաբաններ՝ Ռուբեն Սահակյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։ Ղարաբաղյան պատերազմում մի շարք հիվանդությունների պատճառով հաշմանդամության երրորդ կարգ ստացած, անապահով Բադալյանն արդեն ծրագրում է, թե ինչպես է ծախսելու 3,000 եվրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am