Արտակարգ դեպք Երևանում. հաջողվել է 3 կանանց փրկել մահվան ճիրաններից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք է ժամանում թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և, բացելով առաջին հարկի բնակարանի դուռը, հյուրասեյակում հատակին հայտանաբերում են 3 կանանց: Տեղում փրկարարները առաջին անհրաժեշտության օգնություն են ցուցաբերում նրանց, բացում են պատուհանները, բնակարանն օդափոխելու նպատակով: Եվ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաները՝ փրկարարների օգնությամբ դուրս բերված անգիտակից վիճակում գտնվող կանանց տեղափոխում են բժիշկների մոտ, ովքեր էլ նրանց տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել 3 կանանց անգիտակից վիճակում հայտնվելու պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կանանց ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am