Նիկոլի թակարդը և թակարդն ընկած Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է թակարդում և իր հերթին՝ թակարդի մեջ գցել մեր երկիրը։

Նիկոլը վախեցած է։ Նա վախենում է կորցնել իշխանությունը։ Այսքան ավերածությունները, այսքան մահերն ու սպանություններն իր վրա են։ Ինքը դա լավ գիտի։ Գիտի ու դրա համար է կոլեկտիվ հանցագործություն կազմակերպում՝ իր կողմնակիցների բերանով հայտարարելով, թե այսինչի կամ այնինչի մահը շատ լավ եղավ։ Վերջին դեպքն Արմեն Գրիգորյանինն էր։ Նիկոլական ֆեյքերն ու ծիգռովկա հագած կնանիք մահվան խրախճանքի մեջ էին։

Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է։ Այդ թակարդը կոչվում է իշխանություն։ Ինքը վախենում է այդ թակարդից դուրս գալ։ Համոզված է, որ եթե թակարդից դուրս գա, ապա իր համար շատ վատ է լինելու։ Համոզված է ու դրա համար էլ ատամներով պահում է իշխանությունը։

Նիկոլը գիտի, որ հանցանք է գործել մեր պետության ու ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Այդ հանցանքի համար պատասխան տալուց է վախենում Նիկոլն ու ամեն օր նոր հանցանք գործում՝ նախորդ հանցանքի համար պատասխան չտալու հաշվարկով։

Նիկոլի համար արդեն մեկ է, թե քանի հանցանք կգործի։ Ճիշտ այնպես, ինչպես սերիական մարդասպանի համար է առաջին մի քանի սպանություից հետո սպանությունների քանակը վիճակագրության վերածվում։

Ինչպես սկզբում նշեցի, Նիկոլի հետ թակարդի մեջ են նաև Հայաստանն ու Արցախը։ Նիկոլն իր կաշին փրկելու համար մեր երկրից կաշին ու ոսկորն է թողնում՝ սպասարկելով թուրք–ադրբեջանական օրակարգը։ Նիկոլն իր կաշին է փրկում թուրքական գծի մեջ։ Ինքն այդ գծի մեջ է իրեն ապահով զգում։ Դրա համար էլ բավարարում է նրանց բոլոր պայմաններն ու նախապայմանները։

Լուծումն այս իրավիճակում իշխանափոխության անցնցում տարբերակ գտնելն է։ Խնդիրն այն է, որ Նիկոլն ամեն օր փակում է անցնցում հեռանալու տարբերակը և հանդես գալիս որպես ցանկացած տարբերակով իրեն հեռացնելու թիվ մեկ պատվիրատու։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 873 անգամ
Լրահոս
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am