«Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. պաշտպանը հրաժարվեց բացել պայուսակը

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն այն բավական կարճ տևեց և դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Բանն այն է, որ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը չկարողացավ ներս մտնել նիստերի դահլիճ՝ հրաժարվելով ցույց տալ իր պայուսակի պարունակությունը դատական կարգադրիչներին, ինչն ըստ փաստաբանի՝ ոչ այլ ինչ է, քան՝ խուզարկություն: Սակայն խուզարկության հերթական փորձն ապարդյուն էր, փաստաբանը կրկին բացատրում էր ոստիկաններին, որ իր պայուսակում դատարան ներս տանելու համար արգելված որևէ իր չկա: Որոշ ժամանակ անց «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկների առաջ Կարապետյանցը բացեց պայուսակը՝ ցույց տալով դրա պարունակությունը: Այնտեղ միայն բանալիներ էին, քրեական գործը ամրակով ամրացված և այլ թղթեր: «Պայուսակս բացելու և խուզարկելու պահանջը չունի որևէ բացատրություն և տրամաբանություն, որովհետև նման պահանջ փաստաբանին ներկայացնելու համար պետք է հիմք ունենան ենթադրելու, որ իր մոտ որևէ արգելված իր կա: Բացի այդ, պետք է ունենան դատարան բերելու համար արգելված իրերի ցանկը: Փաստաբանը դատարան է գալիս իր գործունեությունը իրականացնելու որպես հատուկ սուբյեկտ: Մենք շարքային քաղաքացի չենք, հետևաբար մեր գործունեությանը, հատկապես այն դեպքում, երբ Փաստաբանության մասին օրենքը կատեգորիկ կերպով արգելում է փաստաբանին խուզարկելը, անընդունելի է և չի կարող նորմալ համարվել: Կրկին իմ նկատմամբ սանկցիա կիրառվեց: Ես գտնում եմ, որ մուտքն արգելելը ապօրինի էր, ինչպես և ապօրինի էր խուզարկության պահանջն ու դատարանի սանկցիա կիրառելը: Մեր մուտքը արհեստականորեն արգելելով փորձում են հնարավորություն ստեղծել դատարանի համար, որպեսզի այլ պաշտպաններ ներգրավեն: Կարծում եմ, որ չի ստացվի, որովհետև մեր պաշտպանյալը համաձայնություն չի տա այլ պաշտպանին»,– ասաց նա «Փաստի» հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այլ դատական գործերի ժամանակ նույնպե՞ս նույն վերաբերմունքն ու պահանջն են ցուցաբերում կարգադրիչները՝ Կարապետյանցը պատասխանեց, որ իրենց նկատմամբ ընդհանուր տրամադրվածություն կա: «Ես 19 տարի դատարան եմ գալիս տարբեր դատական գործերի համար՝ և՛ քաղաքացիական, և՛ քրեական: Նման խնդիր երբևէ չի եղել, բացառությամբ Վերաքննիչ դատարան մուտք գործելու հետ կապված: Մի որոշ ժամանակ խնդիրներ առաջանում էին, սակայն այդ հարցը լուծվեց, և մենք, փաստաբանի վկայականը ցույց տալով, ինչպես դատախազներն ու քննիչները, անարգել անցնում էինք: Սակայն հիմա ցանկացած գործով, ցանկացած դատարան գնալիս կոնկրետ փաստաբանների աշխատանքները փորձում են խոչընդոտել: Հելսինկյան ասոցիացիայից Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին, Արա Զաքարյանին են փորձում խոչընդոտել և էլի այլ փաստաբանների: Այն ակտիվ փաստաբանները, ովքեր դիրքորոշում են արտահայտում, որ չեն պատրաստվում խուզարկվել՝ դատարանի ապօրինի պահանջներին ենթարկվելով, նրանց բոլորին փորձում են խոչընդոտել այլ նիստերով: Եթե մենք չենք մտնում դատարան, հետևաբար մեր պաշտպանյալների կամ մեր վստահորդների գործերով տանուլ են գնում դատերը: Այսպես արհեստականորեն փորձում են շատ վատ վիճակի մեջ դնել պաշտպանյալներին: «Սասնա ծռերի» դատական գործով պաշտպանների մեծ մասը չի կարողանում դատարան մուտք գործել»,– նշեց մեր զրուցակիցը: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am