Ընտանեկան կապալ՝ ռազմական գերատեսչությունում. Ովքեր են իրենց հարազատներին տեղավորել ՊՆ համակարգում

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցածը լուրերի տեսքով շատ արագ դուրս եկավ ռազմական գերատեսչության պատերից եւ հասավ մամուլ: Հայտնի դարձավ, որ այդ հավաքի ժամանակ նախարարության որոշ աշխատակիցներ շեֆի առաջ բարձրացրել են խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու՝ ՊՆում արմատավորված արատավոր ավանդույթի մասին հարցը:

Մենք փորձեցինք գտնել, թե ովքեր են իրենց հարազատներին, կանանց, բարեկամներին ծանոթով գործի խցկել պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումներում, ու մի ամբողջ ընտանեկան կապալ հայտնաբերեցինք: Ի մի բերելով մեր աղբյուրներից ստացած տվյալները՝ ստացանք հետեւյալ պատկերը, որը լիարժեք չէ, սակայն անգամ այս ծավալով տպավորիչ է:


Եվ այսպես, ովքե՞ր են ծանոթով գործի տեղավորել իրենց հարազատներին: Աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ԳՇ պետի խորհրդական Գառնիկ Հայրապետյանն իր կնոջը՝ Հասմիկ Հայրապետյանին, տեղավորել է ՊՆ աշխատակազմի քարտուղարությունում: Գառնիկ Հայրապետյանի պաշտոնը նախարարությունում քչերը գիտեն: Հերթապահ գեներալի հաստիք է, եւ ՊՆ կայքում նույնպես նրա անուն-ազգանունը նշված չէ, սակայն ասում են, որ նա համակարգի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, եկել է Սեյրան Օհանյանի հետ, բայց նրա հետ չի գնացել, ու դարձել է աշխատակազմի ղեկավար:

Աշխատակազմի քարտուղարությունը, առհասարակ, ՊՆ պաշտոնյաների կանանց հանգրվանն է: Այստեղ է աշխատում նաեւ ՊՆ կադրերի եւ ռազմակրթական վարչության պարգեւատրումների բաժնի պետ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանի կինը՝ Կարինե Զաքարյանը: Նա քարտուղարության սպա է: Քարտուղարությունում են նաեւ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի կինը՝ Սիլվա անունով, եւ Սիլվայի մորաքույրը՝ Նվարդը, որին ՊՆ-ում ճանաչում են որպես Սասունի քենի:

Նվարդին Սասուն Սիմոնյանը տեղավորել է իր վարչությունում՝ որպես խմբագիր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Նոնա Պողոսյանի եղբայրն օպերատիվ գլխավոր վարչությունում է աշխատում, իսկ հարսը` մարտական վարչությունում:

Դրոյի անվան Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանի կինը, որը գեներալ Միքայել Մելքոնյանի դուստրն է, աշխատում է ՊՆ կոլեգիայում (սա եւս վարչություն է համարվում): ՊՆ համակարգում է աշխատում նաեւ Դրոյի անվան համալսարանի աշխատակից Սերոբ Սուջյանի կինը՝ Ազգուշ Սուջյանը։ Գեներալ Վարդան Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Սուսաննա Մագումյանը, ՊՆ գրադարանավարուհին է:

Ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության աշխատակցուհի, քաղծառայող Գետա Խաչատրյանի դուստրն աշխատում է նույն ֆինանսական վարչությունում: Գործերի կառավարչության պահեստապետ Լեւոն Բարսեղյանի որդին՝ Արշակն էլ է ՊՆ քաղծառայող: Կազմզորահավաքային վարչության ավագ սպա, ծագումով արցախցի գնդապետ Էռնեստ Ղուլյանի կինը՝ Լուսինե Միքայելյանը եւս տաք-տաք տեղավորվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության վարչությունում: Նույն վարչությունում է աշխատում ԳՇ պետի տեղակալ, գեներալ Առաքել Մարտիկյանի դուստրը` Արմինեն, կադրերի վարչությունում է:

Կազմզորահավաքային վարչության աշխատակից, պահեստազորի ենթասպա Բելլա Սեդրակյանի դուստրն էլ մոր գործի տեղն է տեղավորվել՝ Սիրարփի Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, նա բուժքույր է կամ գործավար: Ռազմաբժշկական վարչության աշխատակից, պահեստազորի մայոր Գեղամ Ռոնոյանի դուստրը՝ Էմման, ծառայում է Բալահովիտի զորամասում: Նախկինում ծառայում էր ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում:

Մի զավեշտալի փաստ՝ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Սահակ Օհանյանի կինը` Անուշը, Կանազի հոսպիտալում է աշխատում, դուստրը` Անահիտը, ՊՆ բուժկետում, փեսան` Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։ Երբ Սահակ Օհանյանն ազատվել է պաշտոնից, կինը ստիպված՝ նույնպես դուրս է եկել աշխատանքից:

ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին էլ՝ Անժելա Դումիկյանը, վերջերս նշանակվել է հրատարակչության պետ: ՊՆ-ում ընտանեկան ու նաեւ արտամուսնական կապալն այնքան տարածված է, որ նույնիսկ անեկդոտներ են շրջում այս մասին: Գեներալներից մեկի սիրուհին հիվանդանում է։ Գնում է բժշկի, պարզվում է, որ սեռավարակով հիվանդ է: Հետո էլ նույն հիվանդությունը գեներալի ու նրա կնոջ մոտ են հայտնաբերում, եւ աշխատանքային ու ինտիմ կապը բացահայտվում է:

Ժամանակին նախարարի կարգադրություն կար, որ հարազատները միասին չաշխատեն։ Այն որոշ չափով զսպում էր ՊՆ-ի կադրային վակխանալիան: Հետաքրքիր է, որ կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո համակարգում սկսվեցին կեղծ ամուսնալուծություններ ձեւակերպել, որ պահպանեն աշխատանքը: Անցավ ժամանակ, եւ այդ կարգադրությունը մոռացվեց:

Չի բացառվում, որ մեր հրապարակումից հետո նույնպես կեղծ ամուսնալուծությունների ալիք սկսվի:

ՀԳ. Հոդվածը հրապարակելիս ոչ բոլոր անուն-ազգանուններն ու պաշտոններն է հաջողվել մեզ ճշտել: ՊՆ-ն խոսնակ էլ ունեցավ, մեր աշխատանքը չհեշտացավ։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզաբանումներ հայցելով: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am