ԱԻՆ-ում թռիչքային կարիերա արած Կարապետ Մարգարյանի մութ անցյալը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղակալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ. աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար: Ապա տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը: Դավիթ Տոնոյանի նախարար նշանակվելուց հետո նշանակվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ և այդ պաշտոնում աշխատել 2017թ. փետրվարից մինչև մայիս, ապա անմիջապես նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը, սակայն, պարզվում է, դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով՝ ՊՆ-ին 9 մլն 793 հազար 834 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու համար: 2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում է քննվել այդ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանին, ով մի խումբ ՊՆ աշխատակիցների հետ 2010թ. ապրիլի 6-ից մինչև 2013թ. օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում զորամասին  ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ լրացված ուղեգրերում հավելագրումներ կատարելու եղանակով դուրս է գրել զորամասին հատկացված 1.656 529,74 ՀՀ դրամ արժողությամբ 4.608,84 լիտր դիզվառելիք և 8.137.304,54 ՀՀ դրամ արժողությամբ 19.983,91 լիտր ռեգուլյար տեսակի ավտոբենզին: Բանակից կատարված գողության համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման  5,5 տարի ժամկետով, սակայն, չգիտես ինչու՝ առանց գույքի բռնագրվման»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am