Արմեն Ավետիսյանը Փաշինյանի «սիրուն աչքերի» համա՞ր է իր հյուրանոցը նվիրել պետությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը՝ մասնավոր անձին հինգ միլիարդ դրամով վաճառվելուց հետո։ Հիշեցնենք․ «Գոլդեն փելեսը» կառուցել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո այն «ինքնակամ» նվիրեց պետությանը, որպեսզի ազատվի քրեական հետապնդումից։ Պետությունն էլ մինչեւ վերջերս չէր կարողանում աճուրդով վաճառել այն, մի քանի անգամ աճուրդը չկայացավ, մինչեւ գտնվեց Նարեկ Նալբանդյան անունով գնորդը, ու գործարքը կայացավ։ Հյուրանոցը վաճառվեց Նարեկ Նալբանդյանին «ապառիկ», այսինքն՝ 5 տարվա ընթացքում մաս-մաս վճարման տարբերակով։

Ավետիսյանն ասաց, որ գնորդը պայմանագրով ստանձնել է ներդրումային պարտավորություն՝ նվազագույնը 3.5 մլրդ դրամի չափով, եւ պետությունն այդ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում վերահսկողություն է իրականացնելու։

«Որքանով տեղյակ եմ, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, եւ ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր հյուրանոցային համալիրի կառուցում եւ շահագործում՝ միջազգային բրենդների հետ համագործակցության արդյունքում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ ներդրումային ծրագիրը բնականոն ընթացքով գնում է»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

- Պետությունը որոշեց «ապառիկ» տարբերակով վաճառքն իրականացնել, քանի որ չէ՞ր կարողանում գնորդ գտնել եւ միանգամից վաճառել գույքը։

- Նաեւ դա կարող է լինել որոշման կայացման վրա ազդող գործոններից մեկը, որովհետեւ, ինչպես նշեցի, բիզնեսի համար, բնականաբար, դժվար է միանգամից մեծ քանակությամբ կանխիկ գումար ներդնել գույք ձեռք բերելու վրա։ Պետությունն էստեղ արտոնություն է տրամադրում ներդրողներին՝ հնարավորություն է տալիս իրականացնել ներդրումային ծրագիր եւ ընթացքում իրականացնել նաեւ պետության նկատմամբ ունեցած պարտականությունները։ Եվ մեծ գործարքների դեպքում հիմնականում մենք նախատեսում ենք տարաժամկետ վճարման հնարավորություն։

Մենք ունենք հիմա արդեն իսկ հայտարարված մի քանի մրցույթներ՝ Օրբելու 23, Պարույր Սեւակի 5/1 հասցեներում եղած խոշոր գույքերի, որոնցով նույնպես նախատեսել ենք տարաժամկետ վճարում։

- Կասկածներ կան, որ այդ խոշոր տարածքները, որոնք պետությունը վաճառում է, ձեռք են բերելու իշխանությանը մերձ գործարարներ, օլիգարխներ, ինչպե՞ս եք ապահովելու, որպեսզի պահպանվեն մրցութային հավասար պայմաններ, եւ չստացվի այնպես, որ դա ձեռք բերեն իշխանամերձ օլիգարխները, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանը, Հովիկ Աբրահամյանը․․․

- Մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը, մենք դրա մասին բազմիցս հայտարարել ենք, մենք մեր մրցույթներն իրականացնում ենք հրապարակային՝ հայտարարությունների, ծանուցումների եւ այլ հարթակների միջոցով փորձում ենք տարածել, եւ եթե որեւէ տեղեկություն կա, որ կարող է որեւէ կերպ սահմանափակվել ինչ-որ մեկի մասնակցությունը, ես կխնդրեմ փոխանցել ինձ։

- Իսկ «Գոլդեն փելեսի» գնորդը հենց Նարեկ Նալբանդյա՞նն է, ինչպես գրվել էր մամուլում, թե՞ նրա հետ փոխկապակցված այլ անձինք կան։

- «Գոլդեն փելեսի» գնորդը «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը կարող են փոխվել, կարող են ավելանալ, կարող են պակասել։ Մենք գործ ունենք իրավաբանական անձի հետ։

- Դուք, վստահ եմ, ծանոթ եք այն արձագանքներին, որ սա կասկածելի գործարք է, որ Նարեկ Նալբանդյանն իշխանությանն առընթեր մարդ է, սկզբում Ռոմանոս Պետրոսյանի հետ էին կապում, հետո պարզվեց՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործընկերն է։ Դուք այստեղ որեւէ կասկածելի բան չե՞ք տեսնում, հատկապես որ պետությունը որոշել է ապառիկ կարգով վաճառել այդ գույքը, եւ տպավորություն է, թե իշխանություններն իրենց մեջ պետական գույքը մեջ-մեջ են անում։

- Նախ նշեմ, որ պետությունը հայտարարել է տվյալ պայմաններով բաց, հրապարակային մրցույթ։ Ես ոչ միայն վստահեցնում եմ, որ որեւէ կասկածելի երեւույթ այդ գործարքում չկա, այլ նաեւ հստակ բացառում եմ ցանկացած նման շահարկման իրավացիություն, եւ նման շահարկումները որեւէ կյանք ունենալու իրավունք չունեն, որովհետեւ պրոցեսը եղել է թափանցիկ եւ բաց։

- Սա մեր երկրի պատմության մեջ կարծես առաջին դեպքն է, երբ մասնավորից տարածք է վերցվում, մասնավորեցվում է, եւ այդ տարածքը հետո պետությունը չի կարողանում կառավարել։ Հիմա, այս դեպքում իմաստը ո՞րն էր՝ հետհեղափոխական ալիքի տակ ինչ-որ մեկից ինչ-որ հանգամանքներում վերցնել կամ խլել տարածք, դարձնել պետական գույք եւ դրա ձեռքը կրակն ընկնել՝ չկարողանալով այդ տարածքը նորմալ շահագործել։

- Իհարկե, եթե ես չեմ սխալվում, էդ տարածքը ո՛չ խլվել է, ո՛չ էլ վերցվել է ինչ-որ մեկից, այլ նվիրաբերվել է պետությանը կոնկրետ սեփականատիրոջ կողմից։

- Կարծում եք՝ իշխանության բարի կամ սիրուն աչքերի՞ համար է Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցը նվիրել պետությանը։

- Հնարավոր է՝ բարի աչքերի համար․․․ (ծիծաղում է՝ խմբ․)։

- Կարծում եք՝ այդչափ տպավորվա՞ծ էր Նիկոլ Փաշինյանի «գեղեցիկ» աչքերով։

- Ամեն դեպքում, գործարքը նվիրաբերության գործարք է եղել պետությանը, եւ որոշման հիմքերը, իհարկե, ես չեմ կարող ներկայացնել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, որոշակի իրավական պրոցեսի արդյունքում է եղել, բայց, ամեն դեպքում, պետությունը նման օբյեկտներ կառավարելու խնդիր չունի։ Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման գույքերը, որոնք ոչ պրոֆիլային են, այսինքն՝ պետական գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ չեն, դրանք պետք է փոխանցվեն մասնավոր սեկտորին՝ համապատասխան մրցութային գործընթացների արդյունքում, որպեսզի հետո այնտեղ իրականացվեն նոր ներդրումներ։ Եվ ինչու է աճուրդի կամ մրցույթի օտարման գործընթացը ձգձգվել մի փոքր․ դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ գույքի մեծ արժեքը, նաեւ՝ որոշակի խնդիրներ էդ շրջանում՝ ներդրումային միջավայրի հետ կապված, կորոնավիրուսի համավարակ, պատերազմ եւ այլն։

- Իսկ նոր նվիրատուներ չկա՞ն, որոնք կառավարության «սիրուն աչքերի» համար պատրաստ են գույք նվիրաբերել պետությանը։

- Նոր նվիրատուներ չկան, կա ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, որի արդյունքում բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարան՝ դատախազության կողմից, եւ էդ գործընթացի արդյունքում, իհարկե, ակնկալում ենք նոր գույքերի վերադարձվելիություն։

- Հիմա, օրինակ, եթե Մոնումենտի դղյակներն այդ գործընթացի արդյունքում փոխանցվեն պետությանը, այդ գույքի հետ ինչպե՞ս է վարվելու պետությունը։

- Կտեսնենք գույքը, կհասկանանք իր օգտագործման համար պիտանելիությունը, վիճակը, շուկայական արժեքի գնահատում կիրականացնենք եւ անհրաժեշտության դեպքում, եթե այլ կարեւոր խնդիրներ չլինեն, կներկայացնենք օտարման»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15. 07.22թ համարում։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am