Սպանության քննությունը հանձարարվել է փորձառու քննիչների. Shamshyan.com. լուսանկարներ

Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության (ՀՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան) վարույթ: Ստեղծվել է քննչական խումբ, նույն գլխավոր վարչության փորձառու քննիչ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի նշված քր.գործով որպես կասկածյալ ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակչուհի 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանի և նրա որդուն՝ նույն գյուղի բնակիչ 23-ամյա Նորիկ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացվի: Վերջիններս կասկածվում են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական 52-ամյա Մանուկ Սիմոնյանին քնած ժամանակ կացնի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Քննչական մարմինը ձեռք է բերել անհրաժեշտ տեղեկություններ, որ Մ. Սիմոնյանին քնած ժամանակ կացնահարել է կինը՝ Ռ. Մկրտչյանը, որից հետո կատարված սպանության մասին տեղեկացրել է որդուն՝ Ն. Սիմոնյանին, ու հուլիսի 22-ի լուս 23-ի գիշերը, ժամը՝ 04:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում սպանվածին պատկանող Mercedes մակնիշի 77 MN 779 համարանիշի ավտոմեքենայով՝ տանն արդեն սավանով ու լարերով փաթաթած դիակը տեղափոխել են Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մատուռի մոտ» կոչվող հատված և թողել քարերի մոտ ու հեռացել: Արդեն լուսաբացին նրանք հայտարարությամբ դիմել էին Ոստիկանության Արմավիրի բաժին, որ գիշերը անծանոթ անձինք ամուսնուն տանից դուրս են հրավիրել: Եվ ամուսինն էլ, իրենց չտեղեկացնելով, նստել է ավտոմեքենան և գնացել: Հանցագործությունը բացահայտելու համար հսկայական օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վարչության պետ Սամվել Ասատրյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյան և Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյան, ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, ՀՔԿ նախագահի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ քննչական մարմինը որոշում է, թե որ դատարան է դիմելու խափանման միջոց՝ կալանքի միջնորդությամբ. կամ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, կամ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի: Քննչական մարմինը նախաքննության ընթացքում պարզելու է նաև այն տեեկությունները, որ սպանվածը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը, ինչն էլ հանգեցրել է կնոջ կողմից այս դաժան սպանությանը:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am