Արտակարգ դեպք Երևանում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք է ժամանում թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և, բացելով առաջին հարկի բնակարանի դուռը, հյուրասեյակում հատակին հայտանաբերում են 3 կանանց: Տեղում փրկարարները առաջին անհրաժեշտության օգնություն են ցուցաբերում նրանց, բացում են պատուհանները, այն օդափոխելու նպատակով: Եվ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաները՝ փրկարարների օգնությամբ դուրս բերված անգիտակից վիճակում գտնվող կանանց տեղափոխում են բժիշկների մոտ, ովքեր էլ նրանց տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել 3 կանանց անգիտակից վիճակում հայտնվելու պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կանանց ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
