ԳՇ նոր պետի թե՛ կինը, թե՛ երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հուլիսի 14-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ նշանակվեց Էդվարդ Ասրյանը:
Գեներալ-մայոր Ասրյանը ամուսնացած է, ունի երկու զավակ: Հետաքրքրականն այն է, որ գեներալի թե՛ կինը, թե՛ երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, այլ՝ ՌԴ քաղաքացիներ:
Էդվարդ Ասրյանի կինը՝ Օքսաննա Ասրյանը, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, նշանակվել է ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ բաժնի 2-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ 2021 թ փետրվարի 25-ին Զու Գլխավոր շտաբի եւ բարձրաստիճան զինվորականները աղմկոտ հայտարարություն տարածեցին՝ իրենց բողոքը հայտնելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման կապակցությամբ և ամենակարեւորը՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Հայտարարությունը ստորագրել էին 41 բարձրաստիճան զինվորականներ, իսկ 22-րդ համարի տակ նշված էր ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան։ Այսինքն նորանշանակ ԶՈՒ ԳՇ պետը մեկ տարի առաջ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

