Իշխանությունը փորձում է փակել իրեն քննադատողների բերանը. Արմինե Օհանյան

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի բարոյական, ֆինանսական ու վարկանշային վնաս էր հասցրել:


Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր Ֆեյսբուքին, որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։

Համեմատության համար նշենք, որ 168.am-ի ֆեյսբուքյան էջի հասանելիությունը media.am-ի թիրախավորումից հետո մեկ տարի անց վերականգնվել է սոսկ մասնակիորեն, դեռևս գտնվում է փակման վտանգի առջև: Լրատվամիջոցների պաշտպան ներկայացող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» նյութական և բարոյական վնասներ է հասցրել բազմաթիվ լրատվամիջոցների:

168.am-ը զրուցել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, երբ վերջինս արդեն ստացել էր դատարանի վճիռը:

- Դատարանն իր վճռի մեջ հատկապես ի՞նչն է կարևորել այն առումով, որ խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներին, ազատ խոսքին ու դրան միջամտության փորձին:

- Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ոչ մի փաստարկ չի ներկայացրել ոչ իրենց «վճիռներում», ոչ դատաքննության ժամանակ, որպեսզի հիմնավորի «սուտ լուրը» կամ կեղծիքը, որով շուրջ մեկ տարի Ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր էջի հասանելիությունը՝ մեզ ահռելի նյութական և բարոյական վնասներ հասցնելով, մեր գործարար համբավին վնասելով։

Դատարանն արձանագրել է, որ «Հրապարակ» օրաթերթը գործել է լրագրողական կանոնների՝ էթիկայի և բարեխղճության սահմաններում, և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» միտումնավոր նվաստացրել ու նսեմացրել է մեր հեղինակությունը՝ օգտագործելով պիտակներ ու որակումներ, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն։  Եվ ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ պատասխանողը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», պետք է նշված վրացական կայքում հերքում տեղադրի և ներողություն խնդրի «Հրապարակ» օրաթերթից, նաև փոխհատուցի պատճառած բարոյական վնասը՝ 500 հազար դրամի չափով։

- Արդյո՞ք դատարանն իր վճռում անդրադարձել է այն հանգամանքին, որ ԶԼՄ-ների գրաքննությունն իրականացվել է մեկ այլ ԶԼՄ-ի կողմից:

- Ոչ, դատարանը քննել է մեր հայցն ընդդեմ հասարակական կազմակերպության՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, որը տվյալ դեպքում գործել է իր media.am կայքի միջոցով, սակայն գործով պատասխանողը ոչ թե ԶԼՄ-ն է, այլ ՀԿ-ն։

- Երբ հայտնի դարձավ, որ «Հրապարակը» շահել է դատն՝ ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով այս վճռին, հետևյալ միտքն էր հայտնել՝ «Վատ է, փաստորեն, Պերֆեկտ ՏՎ/Գագիկ Սողոմոնյանին եթե ֆեյքնյուզ հանես, կարող է դատեն ու դատարանը քեզ պարտավորեցնի հերքել/փոխհատուցել։ Շատ վատ է»:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Գագիկ Սողոմոնյանը։ Եթե Գագիկ Սողոմոնյանը հարցազրույցներ է անում, և իր զրուցակցի ասածների համար ինչ-որ մեկը նրան մեղադրում է ու փակում է էջի հասանելիությունը, նրա զրուցակցի ասածն անվանելով ֆեյք նյուզ, այո, Գագիկ Սողոմոնյանը ևս կարող է բողոքել։ Բայց ինչ-որ ֆեյք օգտատիրոջ համեմատել տարեկան միլիոնների հարկ վճարող և ամսական 2-3 միլիոն դիտում ունեցող, 15 տարվա կենսագրությամբ լրատվամիջոցի հետ, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չէ, այլև չարախոսություն է և զրպարտություն։

- Ֆեյսբուքյան «Մեդիա-գրագիտություն խմբում» նյութի տակ կար նաև հետևյալ միտքը՝ «Շատ վատ ու վտանգավոր նախադեպ ա։ Ի դեպ, խնդիրն այն ա, որ Մեդիա-ում դիտարկել էին ոչ թե բուն Հրապարակ-ը, այլ դրա ՖԲ-ով տարածվող հրապարակման տեսանելիությունը ՖԲ-ում։ Դա լրիվ այլ բան ա։ ՖԲ-ն ինքն էր ուզում, որ էդպիսի բան արվի… էստեղ մեծ խնդիր կա՝ դատարանը չի հասկացել, թե որն ա խնդիրը, և պարտավորեցնել էսպիսի տեքստ հրապարակել՝ խնդրի առաջ ա դնում ամեն ֆաքթ-չեքերի։ Լրիվ չելենջ ա, ու լուրջ»:

- Նման բան գրողն ինքը չգիտի՝ ինչի մասին է խոսքը, և ծանոթ չէ ոչ դատարանի քննության առարկա դարձած հրապարակումներին, ոչ «Մեդիա նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի գրած «վճիռներին», ոչ Ֆեյսբուքի քաղաքականությանը, ոչ էլ նրան, թե առհասարակ ինչ է նշանակում ֆեյք նյուզ։ Դատարանը մեկ տարի շարունակ մանրակրկիտ քննության է ենթարկել խնդրո առարկա երկու հրապարակումները, մանրակրկիտ ծանոթացել է հայցվորի՝ «Հրապարակի» և պատասխանողի՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»  փաստարկներին, վկաներ է հրավիրել դատարան, օրենսդրությունն ու միջազգային նախադեպերն է ուսումնասիրել, ծանոթացել է ֆեյսբուքյան նորմերին և ֆեյքնյուզի դեմ պայքարի ռազմավարությանը։ Առհասարակ՝ մարդը, որը չի ընթերցել վճիռն ու ծանոթ չէ հայցին ու հայցադիմումի պատասխանին, իրավունք չունի նման դատողություններ անելու։ Մեր դժբախտություններից մեկն էլ անտեղյակ մարդկանց նման դատողություններն են և վերին ճշմարտություն ասողի տոնով արված սխալ, վտանգավոր եզրահանգումները։

Պարզ բան է տեղի ունեցել՝ իշխանությունը բոլոր հնարավոր գործիքակազմերով փորձում է փակել իրեն քննադատողների բերանը, և որոշ ՀԿ-ներ, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ և նրանց պատվերն են կատարում, գործի են դնում իրենց լծակները՝ մեր լսարանը նեղացնելու և մեզ ֆինանսական վնասներ պատճառելու համար։ Իսկ Ֆեյսբուքը, որը մեր հրապարակումները տարածելու լրացուցիչ հարթակ է, այդքան չի խորանում, թե որտեղ է ֆեյքնյուզը, որտեղ՝ գրաքննությունը, ինչ-որ կազմակերպությունների տալիս է նման հնարավորություն՝ ֆեյքնյուզի դեմ պայքարելու, բայց չի հետևում դրա ընթացքին։ Այս կազմակերպություններն էլ, օգտվելով իրենց միջազգային կապերից, մի կողմից՝ Ֆեյսբուքի հետ են աշխատում, մյուս կողմից՝ ծառայություններ են մատուցում իրենց սիրելի իշխանություններին։ Ահա ամբողջ սխեման։

- Դատարանն իր վճռում անդրադարձե՞լ է նշված ժամանակահատվածում լրատվամիջոցի կրած նյութական վնասներին: Ի՞նչ գնահատական է տրվել դրան, արդյո՞ք բարձրացվել է փոխհատուցման խնդիր:

- Այո, 500 հազար դրամի դրամական վնասի փոխհատուցման որոշում է կայացրել դատարանը՝ մասնակիորեն բավարարելով մեր պահանջը։ Մեր վնասները, իհարկե, շատ ավելին են, բայց կարևորը վնասի չափը չէ, այլ բարոյական հաղթանակը և մեր ճշմարտացիության ամրագրումը՝ դատարանի վճռով։

- Ենթադրաբար Media.am-ը կբողոքարկի դատարանի վճիռը: Ի՞նչ եք ակնկալում Վերաքննիչ դատարանից:

- Վստահ եմ, որ առաջին ատյանի վճիռն այնքան պատճառաբանված է, և մեր պահանջը՝ այնքան օրինական, որ վերադաս ատյաններն այս վճիռը հաստատելու են՝ այն թողնելով ուժի մեջ։

- Առհասարակ դատարանի այս վճիռը նախադեպային առումով ինչո՞վ եք կարևորում:

- Սա, իրոք, նախադեպ է, որ լրատվամիջոցը կարողանում է ապացուցել իր ճշմարտացիությունը և պատժում է իրեն զրպարտողներին։ Անպատասխանատու և չփաստարկված հայտարարությունների, անպատիժ պիտակավորելու մեր ժամանակներում բոլորը պետք է գիտակցեն իրենց խոսքի արժեքը և մանավանդ՝ ԶԼՄ-ների կարևոր և ծանր աշխատանքը չարժեզրկեն, չվարկաբեկեն, չնսեմացնեն։ Ես ուրախ եմ, որ դատարանը հստակ ձևակերպումներ է տվել՝ գրելով, որ պատասխանողը միտումնավոր փորձել է վարկաբեկել ու նսեմացնել մեր աշխատանքը, որ գիտակցաբար է պիտակավորել մեր հրապարակումները, և այդ որակումները բացասական տպավորություն են թողնելու մեր ընթերցողի վրա և վնասելու են «Հրապարակի» գործարար համբավին։

Այսօր ազատ, անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցները բարդ պայմաններում են աշխատում. մի կողմից՝ իշխանությունների ճնշումները, մյուս կողմից՝ իշխանամետների չարությունն ու թշնամանքը։ Մենք չենք հասցնում տարբեր շահերից ելնող չարախոսներին հակադարձել. չունենք այդքան ռեսուրս և ժամանակ։ Բայց այս վճռից հետո շատերը պետք է հասկանան, որ մեր համբերությունը սահմաններ ունի, մենք կարող ենք դիմել դատարան և փակել բոլոր չարախոսների բերանն ու ստիպել, որ ոչ միայն ներողություն խնդրեն մեզ հանիրավի վարկաբեկելու համար, այլև նյութական փոխհատուցում վճարեն։ Մարդկային լեզուն չեն հասկանում, գուցե գրպաններին խփելը դեր խաղա։

 

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց Միջազգային հայցերը չպետք է հետ քաշվեն, ոչ միայն հետ չեն կանչվելու, այլև նորերն են ներկայացվելու. Արման Թաթոյան Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին. շվեյցարացի պատգամավոր 2021թ․ «կա ապագա՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «Աստված էլ բեթարից ազատի» իրավիճակի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն Հաքան Ֆիդանի մոտ ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնnւթյան կոչ. ՀՌՀ նախագահ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ. պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է Կրեմլը փորձում է Փաշինյանին կիսամութ սենյակից հանել Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն Азербайджан играет против Ирана: откуда назревает удар? (video) Սկանդալ ոստիկանությունում «Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am