«Ընդդիմությունը վստահ չէ, որ ցուցակի հաջորդիվ եկողները չեն լինի թագուհիթովմասյաններ եւ իշխանզաքարյաններ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կայքն օրերս հաղորդեց, որ հուլիսի 14-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգը մեկն է՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, բացառությամբ երկու պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի եւ Թագուհի Թովմասյանի, պատգամավորական մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին:

- Իսկ ի՞նչն էր խանգարում Փաշինյանին չգնալ այդ քայլին, եթե նա եւ իր ուսապարկերն ամեն օր իրենց ոտքերը սրբել են Սահմանադրության վրա ու շարունակում են սրբել: Ինչո՞ւ պիտի եւս մեկ հակասահմանադրական ակտ Նիկոլը չանի: Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ եթե վաղն Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշում կայացվի՝ դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորներին մանդատներից զրկելու պահանջով, ապա Նիկոլի գրպանային Սահմանադրական դատարանը շատ արագ կվավերացնի խորհրդի որոշումը, եւ խորհրդարանական խմբակցությունների՝ այս պահին մանդատ ունեցող պատգամավորները, բացառությամբ իշխանության հետ համագործակցողներից, կզրկվեն պատգամավորական մանդատներից: Սա կատարյալ հակասահմանադրական քայլ է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ նախատեսում է, թե որ դեպքերում պատգամավորը կարող է զրկվել մանդատից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի եւ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիի բացակայելու դեպքում: Լավագույն դեպքում ԱԺ խորհուրդը կարող էր դնել մի քանի պատգամավորների հարցով, ովքեր մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայել են: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայտարարելով՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, եւ քանի որ Փաշինյանն առանց որեւէ դիմադրության անում է այն, ինչ ուզում է, վստահ եղեք, որ հերթական հակասահմանադրական ակտն ինքը կկատարի, եւ միջազգային հանրությունը ծպտուն անգամ չի հանի, որովհետեւ ես ավելի քան համոզված եմ, որ այս սահմանադրական ակտը ճշտված եւ համաձայնեցված է արեւմտյան դեսպանատների հետ:

- Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ ընդդիմությունն ինքը կանխեր եւ վայր դներ մանդատները:

- Իհարկե, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը թույլ չտար, որ իրենց զրկեին մանդատից, եւ ինքն աներ այդ քայլը, բայց այստեղ խնդիրներ կան, եւ խնդիրներից հիմնականն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը վստահություն չունի, որ ցուցակի հաջորդիվ եկողները չեն լինի թագուհիթովմասյաններ եւ իշխանզաքարյաններ եւ չեն պահպանի պատգամավորական իրենց մանդատները՝ այսպիսով երրորդ անգամ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանին։ Ես որոշակի վստահություն ունեմ, որ եթե ընդդիմությունը կայացնի որոշում՝ դնել մանդատները՝ մինչ սահմանադրական այդ անբարո ակտը, ՀՀԿ-ի դեպքում ցուցակի հաջորդիվ պատգամավորները կդնեն, որովհետեւ իրենց ցուցակը հստակ քաղաքական ցուցակ է, ցուցակի հաջորդ համարները ՀՀԿ երիտթեեւի եւ ՀՀԿ անդամներ են, որոնք, բնականաբար, կենթարկվեն մեկ կուսակցական որոշմանը: Բայց սա էլ վստահ պնդում չէ, իսկ մնացյալի դեպքում շատ մեծ է ռիսկը, որ ցուցակի հաջորդ համարները կպահեն պատգամավորական մանդատները եւ վայր չեն դնի:

- Ընդդիմության մեջ կարծիք կա, որ եթե իրենք գնան նման քայլի, եւ բոլորը՝ ցուցակի հաջորդներն էլ դնեն մանդատները, ապա իրենք հնարավորություն կտան, որ խորհրդարան գան հինգ տոկոս շեմը չհաղթած քաղաքական ուժերը:

- Չգիտեմ, թե որ ընդդիմադիրն է նման բան ասել, եւ որ իրավաբանն է նման տխմարագույն եզրակացություն տվել ընդդիմությանը: Հայաստանի սահմանադրության, օրենսդրության, ԱԺ կանոնակարգի մեջ չկա որեւէ կետ, որ խորհրդարան անցած խմբակցությունների ամբողջ համամասնական ցուցակը մանդատը դնելուց հետո խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը հնարավորություն ունենան անցնելու: Դրա համար պիտի փոխվի Սահմանադրությունը: Ուստի կարծում եմ, որ դա հիմնավոր արգումենտացիա չէ: Բայց ես նորից եմ կրկնում՝ հասկանում եմ ընդդիմությանը:

Նիկոլը հերթական անգամ, որպես կլասիկ մանիպուլյատոր, գնդակը նետեց ընդդիմության դաշտը, եւ, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը՝ կա՛մ խելոք կգաք կնստեք եւ կքվեարկեք սնդիկի մասին կամ ջրաչափի մասին օրենքը, կա՛մ ես բոլորիդ կզրկեմ պատգամավորական մանդատից, ինչը հակասահմանադրական հերթական խայտառակ քայլը կլինի: Բայց քանի որ Նիկոլի իշխանությունը մարսել է իր եւ իր ուսապարկերի արած բոլոր հակասահմանադրական քայլերը, մենք տեսել ենք, թե խորհրդարանում ինչպես է բռնաբարվել ՀՀ սահմանադրությունը, ի՞նչը պիտի խանգարի, կամ ո՞վ պետք է խանգարի Փաշինյանին եւս մեկ անգամ հրապարակային իր ուսապարկերի հետ միասին բռնաբարել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Ես չեմ բացառում, որ սա հերթական գործիքն է Նիկոլի՝ ընդդիմությանը դարձնելու, իր պատկերացմամբ, ձեռնասուն, այսինքն՝ հարցը կուղարկվի Սահմանադրական դատարան, որին էլ կհանձնարարվի որոշակի ժամանակ ձգել հարցի քննարկումը, եւ, կախված ընդդիմության պահելաձեւից, Նիկոլը հրահանգ կտա Սահմանադրական դատարանին՝ զրկել մանդատներից:

Ամեն դեպքում սա կարթ էր, որ Նիկոլը գցեց: Նիկոլին հեռացնելու համար խորհրդարանական ընդդիմությունը որեւէ գործիք չունի, եւ պատգամավորական մանդատը որպես գործիք ոչինչ է Նիկոլին հեռացնելու համար: Ես չեմ բացառում, որ Նիկոլը կընտրի նաեւ ամենաստորագույն տարբերակներից մեկը՝ 10-15 պատգամավորի, ովքեր ունեն առավելագույն բացականեր, եւ որոնց մեջ մտնում են առավել ակտիվ ընդդիմադիրները, նրանց կզրկեն, իսկ մյուսներին կբաշխեն մանդատը՝ դրանով իսկ հերթական պառակտում մտցնելով ընդդիմադիր շարքերում>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց Միջազգային հայցերը չպետք է հետ քաշվեն, ոչ միայն հետ չեն կանչվելու, այլև նորերն են ներկայացվելու. Արման Թաթոյան Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին. շվեյցարացի պատգամավոր 2021թ․ «կա ապագա՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «Աստված էլ բեթարից ազատի» իրավիճակի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն Հաքան Ֆիդանի մոտ ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնnւթյան կոչ. ՀՌՀ նախագահ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ. պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է Կրեմլը փորձում է Փաշինյանին կիսամութ սենյակից հանել Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն Азербайджан играет против Ирана: откуда назревает удар? (video) Սկանդալ ոստիկանությունում «Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am