Հայաստանի ԿԲ-ն խաբում է կառավարությանը, պարացնում է ՀՀ տնտեսությանը. Բագրատյան

Դեռեւս փետրվարի 24-ին, երբ դրամը դեռ չէր արժեւորվել, մենք ասացինք, որ պատերազմը կարճաժամկետ հատվածում օգուտներ կարող է տալ Հայաստանի տնտեսությանը, որ մեզ մոտ կգան ռուսներ, որոնք կբերեն փող, երկրորդը, Ռուսաստանը սկսելու է գազն ու նավթը վաճառել ռուբլով եւ այդտեղ մենք ներից կշահենք: Այս մասին news.am -ի հետ զրույցում նշեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արդյունքում միայն առաջին 4 ամսում Հայաստանում ռուսների բերած փողի եւ այն տնտեսման հաշվին, որ մենք սկսեցինք ռուբլով վճարել, չէ որ մենք ունեինք ռուբլու ավելցուկ, իսկ դոլարը քիչ էր, մենք մեկ մլրդ դոլարի ավել ստացանք, քան ստանում էինք: Դա հանգեցրեց դրամի արժեւորման: Դա ցավալի բան է ԿԲ-ի ոչ ադեկվատ գործողության պատճառով»,-ասաց նա:

Բագրատյանը նկատեց, որ դրամի արժեւորումը երկար չի շարունակվի, դա մեկանգամյա երեւույթ է, պատերազմի ավարտից հետո աստիճանաբար այդ էֆեկտը կանհետանա. «Հիմա մեր տնտեսությունը մի փոքր աճ է ապահովում, դա էժան, սպեկուլյատիվ աճ է: Ավոտներ ենք բերում, տանում ռուսաստանում վաճառում, ռուսներ են եկել, ռեստորանները շատ են հաց տալիս, այդտեղ մի քիչ աճ կա: Բայց դա սպեկուլյատիվ աճ է, որը կնստի, երբ պատերազմը վերջանա, կամ էլ ռուսներն իրենց ճարը կտեսնեն: Օրերս Պուտինն ասում էր՝ ժամանակն է վերադառնալ Ռուսաստան: Իհարկե, պատժամիջոցները Ռուսաստանից չեն հանվի առաջիկա 10-15 տարում, բայց կթուլացվեն այնքան, որ հնարավոր կլինի Ռուսաստանից տնտեսական գործունեություն ծավալել»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Նա համոզմունք հայտնեց, որ Կբ-ն կարող էր զսպել դրամի արժեւորումը, սակայն դա չի արել. «ԿԲ-ն պետք է շրջանառությունից հաներ այդ մեկ մլրդ լրացուցիչ դոլարը, կարճ փողը դարձներ երկար փող: Այդ փողը պետք է փոխանցվեր ներդրումների վրա: ԿԲ-ն դա չի անում, որովհետեւ ԿԲ նախագահը երբ ելույթ ունեցավ, պարզ դարձավ, որ այդ մարդը կարծես մեզ ասեր՝ ես ոչինչ չգիտեմ, ես գնացել եմ մի քանի ամիս արտասահմանում, ԱՄՆ-ում բանկային գործ եմ սովորել, այնտեղ չեն սովորեցնում տրամաբանություն, սովորեցնում են մեխանիկական այն, ինչը կուզենային, որ մենք այստեղ անեինք, ես դա եմ անում: Հիմա տրանսֆերտների հաշվին, Ռուսաստանի փողերի հաշվին ես կայունացնում եմ դրամը եւ գնաճը Հայաստանում: Դա վատագույն լուծումն է, որի արդյունքում մենք պարենային ապրանքների գծով 6 ամսում ունենք 13-14 տոկոս աճ, դոլարային գներով՝ 40 տոկոս: Սա այն դեպքում, երբ թոշակը մեկ դրամով անգամ չի բարձրացել: Մենք սրանով մեր թոշկառուներին դատապարտում ենք գոյություն քարշ տալու, անգամ մահվան: Վերջին 20-25 տարում նրանք երբեք այսքան վատ չեն ապրել»:

Հարցին, թե այդ ինչպես է լինում, որ դրամի արժեւորման ֆոնին գները շարունակում են բարրանալ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Գնաճը շարունակվում է, որովհետեւ իրենք ունեն կեղծ աճ, բայց չունենք արտադրություն: Գնաճը միայն մոնետար երեւույթ չէ: Նաեւ այդ արտադրությունը, այդ ծավալները չկան: Մյուս կողմից, այո, պահանջարկը մեծացել է, որովհետեւ այստեղ մի քանի տասնյակ հազար լրացուցիչ սպառողներ են եկել Ռուսաստանից: Բայց ԿԲ-ն ունի առնվազն 4 գործիք, որ միաժամանակ կարող էր դրամը գնել, բայց ոչ թե թույլ տար, որ էլ ավելի խորանար գնաճը, այլ որ գնաճ չլիներ: Ես այդ 4-ից մեկն եմ ասում որպես օգնություն, որովհետեւ էս երկրում ուրիշ ոչ ոք իր վրա նման պատասխանատվություն չի վերցնում: Ես ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ԿԲ-ի քաղաքականությունը, եւ դա տարբերվում է Ամերիկայի ԿԲ-ի նախագահի քաղաքականությունից: Մասնավորապես մի բան ասեմ, երբ որ դրամի արժեւորման միտումներ են հայտնվում, լրացուցիչ նարտարժույթ է գալիս ժամանակավոր, պետք է մեծացնել էկոնոմիկայի դոլարիզացիան: Երբ դրամն սկսում է արժեզրկվել, պետք է փոքրացնել էկոնոմիկայի դոլարիզացիան: Սրանք մտքեր են, որոնց անհաղորդ է ԿԲ-ի այսօրվա ղեկավարությունը: ԿԲ նախագահն այս ամենը չգիտի, նա չի պատկերացնում՝ ինչ է Կենտրոնական բանկը»:

Անդրադառնալով հնչող տեսակետին, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո հնարավոր է՝ Հայաստանը վերադառնա 2019-ի իրավիճակին, Բագրատյանն ասաց. «Այն ժամանակ էլ Տիգրան Սարգսյանն առանց հիմք ունենալու փոխարժեքը 600-ից դարձրեց 300 դրամ՝ ասելով, որ աճում է աշխատանքի արտադրողականությունը, տնտեսությունը, բայց պարզվեց, որ դա տրանսֆերտների արդյունք է: Այդ տրանսֆերտները ճնշում եմ շուկայի վրա; Դա կարճ փող է, որը մենք ստացել ենք, բայց ասենք, ասֆալտագործը ասֆալտը փռել է Ռուսաստանում, փողն ուղարկել է Հայաստան, ասֆալտը, ապրանքը մնացել է Ռուսաստանում, ֆինանսը, փողը եկել է Հայաստան: Ուրեմն ինքը այդ ֆինանսը պետք է ճշտի Հայաստանում առկա ապրանքների վրա: Երբ ԿԲ-ն դա չի անում, դա հանցագործություն է: ԿԲ-ն պետք է ստերիլիզացնի այդ փողը եւ ուղարկի այլ ոլորտ, որ այն այսօր չկիրառվի, դարձնի երկար փող: Այսինքն ուղղի դեպի ներդրումների ոլորտ»:

Բագրատյանի խոսքով, այսօր Հայաստանի ԿԲ-ն խաբում է կառավարությանը. «Կառավարությունն այսօր ենթարկվում է ԿԲ-ին: Վարչապետին միգուցե թվում է, թե ինքն է ԿԲ-ին կարգադրում: Այսօր ԿԲ-ն պարացնում է Հայաստանի տնտեսությանը»:

Բագրատյանը կարծում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ այսօր դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվում է. «Նրանք նույնիսկ ասում են՝ դա օբյեկտիվ է: Այն ժամանակ էլ ասում էին՝ օբյեկտիվ է, որ փոխարժեքը 600-ից դարձավ 300 դրամ: Բայց հիշո՞ւմ եք, որ 2009-ին դոլարի փոխարժեքը 300-ից միանգամից դարձավ 430-440 դրամ: Հետո մի անգամ էլ 2014-ին դարձավ 500 դրամ: Այդ նույն բանը հիմա տեղի կունենա: Եվ այս աշխուժությունը, որ կա, այս մեքենաները, որ բերում են, տանեն, ծախեն, որովհետեւ ներմուծումը այս պայմաններում շատ շահավետ է, այդ ակտիվությունը հաջորդ տարի վերջանալու է: 2018-ին մենք ունեցանք շատ համեստ աճ, 2019-ին հաջող էր, 2020-ին տնտեսությունը նստեց: Դրանք սպեկուլյատիվ աճեր են, եւ դրանք մեկ տարի հետ վերադառնում են նույն վիճակին»,-ընդգծեց Բագրատյանը:

 

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին» Միքայել, Բագրատ եւ Արշակ Սրբազանները նույն խցում են 34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am