Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են սկսվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հույսերը մեծ են։
