Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը կայցելի Ադրբեջան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչ Ալի Շամխանին կայցելի Ադրբեջան հուլիսի տասնհինգին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Այցը կկայանա Ադրբեջանի ԱԱ խորհրդի ղեկավար Ռամիլ Ուսուբովի հրավերով։
