«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսին մրցույթ կհայտարարվի Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար, տենդերը շահած ընկերությունը կստանձնի 8 կիլոմետրանոց հատվածը կառուցելու աշխատանքները։ Որոշ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն առաջարկել է հայկական հատվածը կառուցել իր միջոցներով, սակայն Փաշինյանը մերժել է՝ վախենալով հասարակական վերաբերմունքից։
Հիշեցնենք, որ, ըստ 2020-ի եռակողմ հայտարարության, 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքով նոր երթուղի պետք է կառուցվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի իր մասի շինարարությունը, հայկականը դեռ չի սկսվել։
Շաբաթներ առաջ իր ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ հաստատելով, որ Բերձորը, Աղավնոն եւ Սուսն անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Բերձորում ապրող 50 ընտանիքներին Արցախի իշխանությունները նախատեսում են առաջարկել՝ վերաբնակվել Հին Շեն, Նոր Շեն գյուղերում, որտեղ անվտանգության եւ կոմունիկացիաների տեսանկյունից ավելի հարմար կլինի ապրելը եւ թշնամու հնարավոր հարձակումներից պաշտպանվելը»:
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը