Անդրանիկ Քոչարյանի ուղիղ հրահանգով ակտիվիստներին ծանուցագրեր են ուղարկում (video)
Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:
Որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ՝ նշված է, որ վարժանքների անցկացումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ:
«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ խորհրդարանի ամբիոնից վերջերս ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մեկ ամիս էլ ինժեներական ամիս է լինելու:
«Այդ միտքը ևս ներքաղաքական սոուսի մեջ ներկայացվեց: Այս թեմայի շրջանակում այլ կարևոր բան եմ ուզում հնչեցնել: Եթե խոսքը վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա ծավալային բավականին մեծ ճակատ կա, որովհետև նոր բնագիծ է ձևավորվել, քանի որ մի շարք հատվածներ, շրջաններ, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, այս իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, և բնական է՝ ընդհանուր սահմանագիծը մեծացել է:
