Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ դարձել է տնօրեն

Azatutyun.am կայքը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։

Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

«Ազատության» գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50 հազար դրամ»:

Ընդ որում` նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչո՞ւ են Դարբինյանները այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ՝ մոտ հարյուր դոլարով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել. նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։

Պետռեգիստրի տվյալներով նոր սեփականատերը՝ երիտասարդ Յուրի Քոքոբելյանը տարբեր բիզնեսներում կա՛մ սեփականատեր է, կա՛մ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված տեղեկություններ, նույնպես, որևէ տեղ չկան։

Առավել հայտնի է նրա հորեղբայրը՝ «Ազատ» դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց: Հնարավոր չեղավ պարզել՝ ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին 100 դոլարով վաճառել ընկերությունը, որ նրանց տասը տարի եկամուտ էր բերել:

ՀԷԿ-ի պետ ներկայացած Աշխարհիկը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ գործունեության 10 տարիներին հիդրոկայանը երբեք երկարատև կանգ չի առել. - «Եթե ջուրը շատ պակաս ա լինում, էդ ժամանակ ենք անջատում, կարող ա մի օր լինի, կարող ա 5 ժամ լինի»:

Խուսափելով խոսել վաճառքի մանրամասներից՝ Դարբինյանները միաժամանակ հերքում են, թե եկամտաբեր բիզնեսից հրաժարվել են իրենց նկատմամբ քրեական գործերը կարճելու դիմաց։

Հստակ է, որ այս գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանն ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, միաժամանակ որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

«Նման բաներ չկան, սաղ անլուրջ խոսակցություններ են», - ընդգծել է Սամվել Դարբինյանը:

Ընդ որում՝ Դարբինյաններին պատկանող այս հիդրոկայանը դեռ 2019 թվականից ներգրավված էր աղմկահարույց մի քրեական գործում։ Դատախազությունը փաստեր էր բերում, որ նույն Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին՝ 2010 թվականին, Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարվել է. Դարբինյանը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեն, թե էժան գնով ձեռքբերված կայանի խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների ՀԷԿ-ը կառուցելիս։

Դեռ անցած տարի Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեկ շաբաթ էր տվել ենթականերին՝ այս գործի մասին իրեն զեկուցելու համար. - «Մենք նշանակել ենք ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Փաստվել է, որ մոտ ապագայում կստանանք, և ստանալու արդյունքում կքննարկենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը: Այս քրեական գործի նյութերը իմ մոտ խնդիր է դրվել զեկուցման, այս շաբաթ կզեկուցվի, և մենք կստանանք նաև փորձաքննության եզրակացությունը»։

Մանրամասնրը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1222 անգամ
Լրահոս
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ» «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ» ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ» Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ» Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am