«Հեռախոսազանգ» օպերացիա. Սպասենք Ալիևի զանգին

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկատվություն տարածեց, որը կարելի էր «մեծ իրադարձություն» համարել, եթե իհարկե, այսօր Փաշինյանի ղեկավարած պետությունն այսօրվա իրավիճակում չլիներ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Սա, թերևս, վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել էին միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։ Փաշինյանն ու Էրդողանն երեկ ունեցած հեռավար զրույցում ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հետաքրքրականն այն է, որ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում չնշվեց, թե որ կողմի նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը: Տպավորություն է, որ կողմերը պայմանավորվել էին, որ այդ հարցը չհստակեցնեն, թե ո՞վ է նախաձեռնել հեռախոսազանգը:

Ընդ որում, մամուլի հաղորդագրությունը տարածելուց միայն ժամեր անց թուրքական ԶԼՄ-ներում հայտնվեց նույն տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության երկու հարևան երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով:

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից, ըստ ամենայնի, Փաշինյանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժի հասնել:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռ չեն հստակեցնում։

Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցն, իհարկե, եթե Հայաստանն այլ իրողությունների պայմաններում ապրեր, կարելի էր նույնիսկ նշանակալի քայլ համարել: Սակայն 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը բռնել է պարտվողական, զիջողական կեցվածք, և այդ է պատճառը, որ հասարակությունը չի ընկալում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման նրա մղումը:

Հասարակական դժգոհությունը լիովին արդարացված է, որովհետև գործող իշխանությունը չի կարողացել բացատրել, ավելի ճիշտ, չի էլ ցանկանում բացատրել, թե ինչո՞ւ է այսօր ռազմատենչ Ադրբեջանի իշխանությանը պատրաստ զիջել բազմաթիվ հարցրում, երբ Բաքուն չի կատարել ստանձնած պարտավորությունները՝ ոչ գերիներին է հանձնել, ոչ լքել է զբաղեցրած դիրքերը և այսպես շարունակ:

Այս ամենին գումարած՝ Էրդողանի ու Ալիևի իշխանությունները Հայաստանին պահանջներ են ներկայացնում: Եթե այս պայմաններում Փաշինյանը համաձայնում է Թուրքիայի նախագահի հետ «հեռախոսազանգ» օպերացիա ապահովել, ուրեմն այսուհետ դեռ մեզ «հաճելի» այլ նորություններ են սպասվում: Մի գեղեցիկ օր էլ, թերևս, կլսենք Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1403 անգամ
Լրահոս
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am