ԿԳՄՍ կոշտ հայտարարությունը կապվա՞ծ է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Ծառուկյանի դիրքորոշման հետ (video)

Կառավարության նիստին հնչեցվել է, որ Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը կա, կան փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ, սակայն տեղակայման դիրքի մասին որեւէ բան չի նշվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ հեռացրել այն հատվածը որտեղ նշված էր «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Այն ինֆորմացիան, որն ուղղակի ծանրաբեռնել է հայտարարությունը, դուրս է բերվել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը լրատվամիջոց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է, որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց Դումանյանը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, ԿԳՄՍ-ն պահանջում է խստորեն հետեւել օրենսդրության պահանջներին:

«Մենք հստակ հայտարարություն ենք տարածել եւ նշել կարգը; Հուսով ենք՝ հետագան կլինի կարգին համաձայն: Ինչ կլինի՝ կապրենք կտեսնենք: Մեր մարմնի հետ Հատիսի մասին չի եղել քննարկում: Իսկ, ես, որպես քաղաքացի, ոչ հիմքեր ունեմ ասելու, որ եթե այն լինի, մենք մեզ ավելի լավ կզգանք, ոչ էլ հիմքեր ունեմ ասելու, որ անթույլատրելի է, վատ է»,- ընդգծեց նախարարը:

Հարցին, թե հնարավոր է, որ ԿԳՄՍ-ն հայտարարությունը տեղադրել է արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի հաջորդ օրն այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը չի փոխվել, Դումանյանը պնդեց, որ դրանք իրար հետ աղերս չունեն:

«Դրանք իրար հետ բացարձակ կապ չունեն: Նման կապ փնտրել պետք չէ: Այս հայտարարությունը որեւէ քաղաքական պատճառ չունի»,- ասաց Քերոբյանը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը, որը վերաբերում է Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Մասնավորապես, հանվել է հետեւյալ մասը. «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

Մինչդեռ հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն»:

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի լսել վարչապետի խոսքը, դրա մասին տեղեկացել է մամուլից:

դիտվել է 1774 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am