Լավ կանի՝ ձենը կտրի․ Իշխան Սաղաթելյանը` Սուրեն Պապիկյանին (video)
Պաշտպանության նախարարությունը թիրախ չենք դարձրել մեր պայքարի ընթացքում, բայց Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ինքը պետք է զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ, բանակի վերակառուցմամբ, ինչն ինքն ու իր թիմը լրիվությամբ ձախողել են։ Այդ մասին մամուլի ասուլիսին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Նոյեմբեր ամսին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկը հենց սահմանագծման և սահմանազատման աշխատանքին էր վերաբերում։ Այդ գործընթացները կարող են լինել արդյունավետ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իրզ զորքերը հետ քաշի ՀՀ տարածքից։ Եվրոպական հանդիպումների ժամանակ այդ խնդիրը բարձրաձայնել ենք, ընդգծել ենք, որ չի կարող մեկը մտնել քո ինքնիշխան տարածքը և ուժի սպառնալիքով պարտադրել այդ գործընթացը»,-ասաց Սաղաթելյանը։
