Չի ուզում անդամակցել
Հրապարակ օրաթերթը գրում է. «Անհնազանդության» համար «Երկիր ծիրանի» կուսակցության անվստահությանն արժանացած, ապա նաեւ կուսակցությունն ու Երեւանի ավագանու խմբակցությունը լքած Մնացական Պարակշիեւն առաջիկա 10 տարիների ընթացքում որեւէ քաղաքական ուժի անդամակցելու մտադրություն չունի։ Մինչդեռ տեղեկություններ կային, որ չի բացառվում՝ ապագայում համալրի «Ելքի» շարքերը։ «Այդ տեղեկություններն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում ու չեն էլ կարող համապատասխանել՝ միանշանակ, որովհետեւ ես որոշել եմ որեւէ կուսակցության, ուժի չանդամագրվել»,- ասաց նա։ Ընդմիշ՞տ, թե՞ մոտ ապագայում։ «Դե, մի 10 տարուց կերեւա։ Այս պահին միանշանակ է, որ ոչ մի կուսակցության, շարժման համալրելու մասին խոսք չկա»։ «Երկիր ծիրանին», փաստորեն, Ձեզ հիասթափեցրել է։ «Չեմ ուզում այդ մասին խոսել»։ Պարակշիեւն ասել է, որ իրեն որեւէ մեկը, որեւէ ուժ առաջարկ չի էլ արել։ Նա շարունակելու է անկախ «քաղաքական գործչի» իր կարգավիճակում մնալ։ Հիշեցնենք, որ Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին հեռացրին ավագանու նիստի ժամանակ պասիվության համար։ Մանրամասները թերթի համարում
