ԱՄՆ-ի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են
ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետները շաբաթ օրը հանդիպել են՝ շփումները բարելավելու համար՝ չնայած խորը տարաձայնություններին, գրում է The Wall Street Journal-ը:
«Չինաստանը եւ ԱՄՆ-ը երկու մեծ երկրներ են, ուստի անհրաժեշտ է, որ երկու երկրները կարծիքների նորմալ փոխանակում պահպանեն»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Բալիում G20-ի շրջանակներում հանդիպումից առաջ։
Բայդենի վարչակազմը ցանկանում է համոզվել, որ Չինաստանը, որն այս տարի համագործակցության լայն համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ «առանց սահմանների» գործընկերության մասին խոսակցությունների ֆոնին, չի աջակցի Մոսկվային Ուկրաինայի պատերազմում:
