Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից. Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը ամբողջական

Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը: Միացյալ Նահանգներում շարունակվում է ֆուտբոլային տոնն ի դեմս ամենամյա Չեմպիոների միջազգային գավաթի խաղարկությանը: Այն այս տարի հուլիս ամսին անցկացվել է Չինաստանում, Սինգապուրում և ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում այս տարի մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբներ, ներառյալ Ռեալ Մադրիդը, Փարիզ Սեն Ժերմենը, Բարսելոնան, Տոտենհեմը, Յուվենտուսը, Մանչեսթր Սիթին, Ռոման և Մանչեսթե Յունայթեդը: Վերջին թիմի խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Գավաթի խաղերն անցկացվել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: «Մանչեսթր Յունայթեդ»-ը հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայում, Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում, ինչպես նաև Վաշինգտոն մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լենդովեր քաղաքի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում: Բացի գավաթի խաղարկությունից, ակումբն անցկացրել է մի քանի ընկերական հանդիպումներ ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» և «Ռեալ Սոլտ-Լեյք» ակումբների հետ: Վերջին խաղը թիմն անցկացրել էր իսպանական հայտնի Բարսելոնա ակումբի դեմ, ուր Հենրիխ Մխիթարյանի հետ մեկտեղ հանդես էին գալիս բազմաթիվ այլ ֆուտբոլային աստղեր ներառյալ Մեսին, Սուարեսը, Նեյմարը և այլոք: Մանչեսթր Յունայթեդը պարտվեց նվազագույն 1-0 հաշվով: Խաղից հետո Մխիթարյանը հարցազրույց տվեց «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը: «Չհաջողվեց հաղթել, բայց կարևորն այն է, որ վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Սուպերգավաթի խաղը մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպումներ: Հուսամ՝ այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում»,- ասում է Մխիթարյանը: Սուպերգավաթին և հաջորդ մրցաշրջանին ակումբի պատրաստված լինելու մասին խոսելիս, հայ կիսապաշտպանը նշեց. «Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ` մարզիչը կասի, թե ինչ է պետք անել խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է, հաղթանակի պարագայում նվաճում ես տիտղոս»։ Իսկ ինչպես է Մխիթարյանը գնահատում մարզասերների աջակցությունը Միացյալ Նահանգներում. «Իհարկե միշտ հաճելի է տեսնել լեփ լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»: Մխիթարյանը երախտապարտ է բոլոր և մասնավորապես հայ ֆոտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին: «Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, և ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ, բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»: Ռաֆայել Սահակով Արամ Ավետիսյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am