Պարզվել է՝ ով էր Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդը
Shamsyan.com-ը գրում է. Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ հուլիսի 27-ին, Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Վ. Ղ.-ն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատեցնում էր Երևանում գործող CPS բենզալցակայաններից մեկը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք և տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջից տղամարդ է իրեն ցած նետել։ Մանրամասները՝ այստեղ:
