21 տուժող լրագրող ու օպերատոր, և ընդամենը 9 մեղադրյալ. Լրագրողական ՀԿ-ները պահանջ են դնում իշխանության առջև

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին լրանալու կապակցությամբ Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երևանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից հետո երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների և այլ հատուկ միջոցների կիրառմամբ։ Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների և նրանց աջակցությունից օգտվող քաղաքացիական հագուստով անձանց հարձակումների թիրախ դարձան նաև տարբեր ԶԼՄ-ների 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, 8-ը՝ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների։ Ընդ որում՝ այս ամենը զուգորդվել է լրատվամիջոցների աշխատակիցների ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելով կամ վնասելով, դրանց հիշողության սարքերն առգրավելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և այլն։ Այս դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ընթանում է արդեն մեկ տարի, և միայն այն փաստը, որ դրա շրջանակներում տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց, վկայում է, որ Հատուկ քննչական ծառայության ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում բռնությունների ծավալներին։ Նախաքննության անընդունելի ցածր արդյունավետության մասին է խոսում նաև այն, որ վերջին 8 ամիսների ընթացքում մեղադրանք է ներկայացվել միայն 1 անձի։ Մինչդեռ համացանցում և ԶԼՄ-ների արխիվներում առկա տեսանյութերում բացահայտ երևում են մի քանի տասնյակ բռնություններ իրականացնողներ։ Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ վերհիշելով 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների առնչությամբ լրագրողներին հասցեագրված ՀՀ նախագահի ներողությունը, պահանջում ենք իշխանություններից անաչառություն դրսևորել, պատշաճ արդյունավետությամբ իրականացնել նախաքննությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու փաստել, որ Հայաստանում կոծկվում են լրագրողների դեմ ուղղված նույնիսկ լայնածավալ բռնություններն ու խոչընդոտումները։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am