Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան. «Ես 14 տարի խաչ չեմ ունեցել ու լռել եմ». «Արևելք»

Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար  քարոզչական աշխատանք չի տանելու: Այդ մասին նա հայտնել է «Արեւելքի» հետ զրույցում՝ նշելով, որ իր տեսակով «պայքարի ետեւից ընկնող» չէ: «Կյանքումս ինչ-որ բանի համար պայքար չեմ տարել, այդ կիրքը երբեք չեմ ունեցել: Տեղյակ եմ, որ այսօր մենք մի շարք եկեղեցականներ ունենք,  որոնք ուզում են եպիսկոպոսներ դառնալ եւ միջնորդություն են փնտրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ես նման բաներից շատ հեռու եմ: Աբեղա ձեռնադրվելուց հետո տասնչորս տարի ես խաչ չեմ ունեցել ու  լռել եմ: Այնպես են բերել պայմանները, որ չեմ ունեցել, բայց   ոչ մի միջնորդության չեմ գնացել:  Հետո, երբ Վազգեն Ա կաթողիկոսն այցելել էր Մարսել, այն ժամանակ նոր միայն ինձ խաչ տվեց: Այնպես որ ես պայքարով չեմ առաջ գնում, պայքար-պայքար ասող չեմ, ամեն ինչ ինքնաբերաբարար է եղել՝ Աստծո կամքով եւ Աստծո առաջնորդությամբ եւ այդպես էլ թող շարունակվի»,-ասաց Պոլսո պատրիարքի թեկնածուն, որ այժմ Պոլսո պատրիարքական տեղապահի աթոռն է զբաղեցնում: Մեր այն հարցին, թե Պոլսում ինչ հարաբերություններ ունի թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ, որոնք ընտրական ցուցակների պատրաստման եւ  պատրիարքի ընտրության կազմակերպչական հարցերում դերակատարություն են ունենալու, ասաց, որ հարաբերությունները նորմալ են, հերթով այցելում եւ շնորհավորում են իրեն, իրենց խնդիրներն են փոխանցում: «Իրենց տրամադրություններն իմ հանդեպ առայժմ լավ են: Իհարկե, այն ժամանակ երբ որ սկսես խնդիրներ լուծելու ջանքերի մեջ մտնել, թերեւս կխստանան հարցերը: Դու կարող է մի բան առաջարկես, իրենք՝ մի այլ  բան առաջարկեն կամ մերժեն քո առաջարկածը… Բայց տեսենք ի՛նչն է ճիշտը, այն էլ կգործադրենք:  Ինչն է ազգի համար ճիշտը, եկեղեցու պայծառության համար որն է ճիշտը՝  ա՛յն պիտի պաշտպանենք: Եվ այդ ձեւով էլ առաջ պիտի գնա աշխատանքը, ուրիշ լուծում չկա: Մինչեւ հիմա մեկ-երկու առաջարկներս ընդունեցին-կատարեցին, դա գոհունակություն է պատճառում ինձ: Մաղթենք, որ սրանից հետո էլ այդպես շարունակվի»,-թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ իր հարաբերությունների մասին ասաց Գարեգին արք. Բեքչյանը: Կայքը նրա հետ քննարկել է նաեւ իր զորակցական նամակը, որ նա Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձի միամյակի առթիվ հղել էր Թայիփ Էրդողանին, հարցնելով, թե ինչպե՞ս արձագանքեցին իշխանություններն այդ նամակին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ սովորաբար նման նամակներն իշխանությունների կողմից արձագանքներ չեն ունենում, բայց նկատի ունենում են, որ նման քայլ ես կատարել.  «Իմ հանդեպ լավ են տրամադրված իշխանությունները: Այս վերջերս մի երկու թուղթ էր պետք, օրինակ, իմ թուրքահպատակության թուղթը եւ այլն, մի օրում արագ օգնեցին, հանեցինք: Ընդհանրապես, իրենց մոտ բիծ չկա իմ անվան վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am