Սեյրան Օհանյանը չի ցանկացել գնել այդ զենքը Իսրայելից, քանի որ այն թանկ է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է. Խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ։ Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է 5 մլրդ դոլարի»,- ասել է Ալիեւը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին։ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ դա իր այցի հիմնական ուղերձն է։ Իսրայելցի նախարարի այցը Հայաստան բավականին ուշագրավ է, քանի որ հայ-իսրայելական հարաբերություններ, 1992թ. դրանց պաշտոնական հաստատումից ի վեր, ըստ էության, չկան։ Վերջին անգամ բարձր մակարդակով այց տեղի է ունեցել 2000թ., երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել։ Քաղաքական հաշվարկներից ելնելով՝ 92-ից ի վեր Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները թողել է նվազագույն մակարդակի վրա։ Այդ բաց տարածքն անմիջապես լցվել է, եւ այսօր Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ հատկապես ռազմական առումով։ Եվ հիմա լավ շանս է տրվել, որպեսզի զարգանան հայ-իսրայելական հարաբերությունները։ Արդյոք մենք կկարողանա՞նք քաղաքականություն վարել այնպես, որ չփչացնենք մեր հարաբերությունները։ Իսկ Իսրայելը մատնանշեց այն օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ։ Խոսքն, իհարկե, իսրայելական զենքի մասին է։ Ընդգծենք, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո խիստ բացասաբար եւ ցավոտ ընկալվեց այն փաստը, որ Բաքուն կռվում էր նաեւ իսրայելական զենքով։ Եվ հիմա պարզվում է, որ մեր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը չի ցանկացել գնել այդ զենքը, քանի որ այն թանկ է եղել։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am