Իշխան Սաղաթելյանը հանրահավաքից առաջ կոչով դիմում է ժողովրդին (video)

Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում. Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ԴԻմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ՍՏրասբուրգում:

Նա նաեւ «Լայվ» է մտել Ստրասբուրգից՝ նշելով. «Իմ այցի նպատակն էր ներկայացնել նաեւ «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի եւ առհասարակ, մեր ժողովրդի մոտեցումների մասին:

Հանդիպումների ժամանակ խոսվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին:

Հայաստանի այսպես կոչված իշխանությունների, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության կողմից կա փնթի, անկազմակերպ, անսկզբունք աշխատանք, կա մեծ բաց: Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի շահերը պատշաճ պերկով ներկայացված չեն, որտեղ մենք եւս հսկայական անելիք ունենք:

Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ հասկանալի պատճառով այսօրվա մեր հանրհավաքին ես ներկա չեմ լինի: Հանրահավաքը, բնականաբար, լինելու է, մեր գործընկերները հանդես կգան ելույթներով, օրակարգային հարցերի շուրջ»:

Նա հիշեցրեց, որ հանրահավաքը կայանալու է այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում, ժամը 19.30-ին: «Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի: Լավ մնացեք, պինդ մնացեք, մինչեւ նոր հանդիպում»:

դիտվել է 3387 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am