«Զինված խմբի» պարագլուխը ձեռք է բերել 60 հազար դոլար.ինչպես
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատական նիստը 30 րոպեով ընդմիջվեց՝ պաշտպանների ուշացման պատճառով: Դատարանն այնուհետև անցավ դատաքննության փուլին: Մեղադրող դատախազը ներկայացրեց զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը: Ըստ մեղադրական եզրակացության` Արթուր Վարդանյանը Հայր Անտոն Թութունջյանից գումար է վերցրել, որը կազմել է 60 հազար դոլար: Հիշեցնենք, որ զինված խմբի գործով շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 21-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածներն՝ ազատ արձակվել: Այդ 33 հոգուն մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
