Փաշինյանն ու իր իշխանությունն ընդհանրապես մեր հարցերով չեն զբաղվում․ տեղահանված արցախցի (video)

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց հիմնական պահանջը շարունակում է մնալ փախստականի կարգավիճակ ստանալու հարցը։

«Երկու տարի է՝ մենք անորոշ վիճակում ենք, մենք չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք։ Փաստացի, ինչի միջով մենք ենք անցել, մենք փաստացի փախստականներ ենք, փախել ենք ցեղասպանությունից»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց տեղահանված հադրութցի Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ եթե իրենց տրվի փախստականի կարգավիճակ, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի դեպքում հնարավորություն կունենա վերադառնալ իրենց բնակավայրեր։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ փախստականներն ու տեղահանվածները վերադառնում են իրենց բնակավայրեր»,- հիշեցրեց Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենց որևէ կարգավիճակ տալու հարցի ուղղությամբ, ինչպես նաև մնացած հարցերի, որևէ քայլ չի կատարում. «Այսօրվա դրությամբ Հայաստանը ընդհանրապես մեր հարցերով չի զբաղվում, ասում են՝ Արցախի կառավարությունը պետք է զբաղվի։ Այսօր Հայաստանի կառավարությունը միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի կառավարությանը, ինչի մասին մշտապես շեշտում են, մնացած դեպքում ընդհանրապես չկա աջակցություն։ Բայց երբ որ պետք է մի բնակավայր հանձնեն թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց տեղագանված հադրութցին։

Նա ընդգծեց, որ հիմա էլ նոր նախագիծ են մշակում, որ մեզ տալու են «հարկադիր տեղահանվածի» կարգավիճակ:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am