Դժգոհ էի... Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ իրականացնողը ցուցմունք է տվել
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած անձն առաջին ցուցմունքն է տվել, հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ձերբակալված Տեցույա Յամագամին հայտարարել է, որ «դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից» և «ուզում էր սպանել նրան»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։
