Հրայր Թովմասյանն առաջիկայում դոկտորական թեզ է պաշտպանելու
Հրապարակը գրում է.ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջիկայում դոկտորական թեզ է պաշտպանելու։ Այդ հարցում նրան տեւական ժամանակ համոզել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր Արմեն Հարությունյանը։ Տեղեկացանք, որ Թովմասյանի դոկտորականի թեման առնչվում է այն ոլորտին, ինչով նա վերջին տարիներին զբաղվում է՝ Սահմանադրությանը․ «Կառավարման կիսանախագահական ձեւը Հայաստանում, սահմանադրական մոդել եւ իրականություն»։ Պաշտպանելու է Կառավարման ակադեմիայում, հավանաբար՝ աշնանը: Մասնագիտական խորհրդի կազմում է Կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր, նախկին օմբուդսմեն, ներկայում ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը: Փորձեցինք Թովմասյանի դոկտորականի պաշտպանության մասին տեղեկությունը ճշտել Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։ Մեզ հայտնեցին, որ դեռ ավտոռեֆերատ չեն ստացել, որեւէ տեղեկություն չունեն։
