«Ղարաբաղ Տելեկոմը» մենաշնորհ է ստացել, որում մասնաբաժին ունեն Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանը. Մետաքս Հակոբյան

Արցախում կապ ապահովող միակ օպերատորը կրկին դարձել է «Ղարաբաղ Տելեկոմը», որում, ըստ որոշ տեղեկությունների, մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմի ժամանակ պարզվեց, որ «Ղարաբաղ տելեկոմը» տեխնիկապես պաշտպանված չէ եւ շատ արագ շարքից դուրս եկավ: VivaCell MTS-ն այդ պահին, կարելի է ասել՝ փրկեց մեզ եւ պաշտպանեց մեր կապն արտաքին աշխարհի հետ: Հուլիսի 1-ից, սակայն, VivaCell MTS-ը դուրս է եկել Արցախից եւ գործում է ռոումինգի ձեւով: Արցախի նախագահի պարզաբանմամբ՝ օպերատորին առաջարկվել է լիցենզավորվել եւ օրինական դաշտ մտնել, սակայն հրաժարվել են: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ես չեմ կարող հերքել կամ հաստատել, որովհետեւ մենք այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել, որոնք իրականությանը չեն համապատասխանել: Պատգամավորներով հարցում ենք արել ենք օպերատորին, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ «Ղարաբաղ տելեկոմը» այժմ կրկին մենաշնորհային դիրք է ստացել Արցախում, ինչպես պատերազմից առաջ էր:

«Օպերատորի սեփականատերերը փոխվել են, եւ Արցախում լուրեր են պտտվում, որ «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչի շնորհիվ են կարողացել են հեշտությամբ մենաշնորհային դիրք գրավել: Կա նաեւ երրորդ բաժնետեր, որը բիզնեսմեն է: Այս օպերատորը վերցրել է ամբողջ դաշտը, մեծ է շահույթ է ստանում, բայց փոխարենը մատուցում է շատ վատ կապ: Առհասարակ, պատերազմից հետո Արցախը շատերի համար ուղղակի դարձել է բիզնեսի վայր, որտեղ հանգիստ կարելի է մենաշնորհային դիրք գրավել, եւ սա էլ այդ դեպքերից է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

դիտվել է 524 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am