Նիկոլից 4,2 մլրդ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան տուրքին (video)

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց բյուջեի միջոցներից փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկաող խաղատան՝ «Շանգրի լա»-ի կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը:

«Քովիդի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանակներում պարետի 2020 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էր տնտեսական գործունեության առանձին տեսակներով,այդ թվում՝ խաղատնային, գործունեություն ծավալը»,-ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նրա խոսքով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը խաղատունը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` 1.3 մլրդ դրամի չափով:

Ըստ փոխնախարարի՝ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք հանդիսացող երկրորդ խախտումը թույլ տալու ուժով:

«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով սահմանվել է, որ նշված վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով 15.02.2021թ. կայացված վճռով բավարարվել է ընկերության հայցը, և անվավեր է ճանաչվել նրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանը, որի վերաբերյալ ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ»,-հատնեց փոխնախարարը:

Փոխնախարարը հյատնեց, որ որոշման նախագծի նպատակը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թվականի պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացումն է:

նախագծի հիմնավորման մեջ ասվում է .«Որոշման նախագծով առաջարկվում է 1224 ծրագրի 11002 «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման գծով ծախսերն ավելացնել 4.2 մլրդ դրամով՝ ի հաշիվ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման, որով կկարգավորվի հարկային մարմնի կողմից շահումով խաղերի և խաղատների կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասով կիրառված տուգանքների մասով առաջացած պարտավորությունների մարումը»:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է «Մուլտիգրուպ»-ին և որոշմամբ ընկերությանը հնարավորություն է տրվում այս տարվա հոկտեմբերից գործունեությունն սկսել մաքուր էջից, առանց տուգանքների, որպեսզի բյուջեն տարեկան 5 մլրդ դրամ չկորցնի: Բանն այն է, որ, ըստ նրա, խաղատունը տուրքը չի վճարել, քանի որ չի աշխատել, և եթե շարունակվի դատական գործընթացն, ապա պետությունը դրանից միայն կտուժի:

Փաշինյանը նաև հայտնեց, որ կառավարությունը ողջունել է Հատիս սարի վրա Քրիստոսի արձանի կառուցման Գագիկ Ծառուկյանի գաղափարը, որն էական խթան կհանդիսանա զբոսաշրջության համար:

դիտվել է 1681 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am