Բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիան ու կառավարման ուղղահայաց համակարգը

«Փաստ» օրաթերթի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: – Պարոն Ադիբեկյան, «Ելք» դաշինքի որոշ անդամներ պատրաստվում են առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի մեր երկիրը դուրս գա ԵՏՄ–ից: Դա ինչպիսի՞ արձագանք կունենա մեր ժողովրդի մոտ: – Նրանք ցանկանում են, որ Հայաստանը մերձենա Եվրամիության հետ, քանի որ մեր երկրի համար Ռուսաստանի հետ արդյունավետ ապագա չեն կանխատեսում: Սակայն մեր հարցումներում մշտապես բնակչության ոչ պակաս 60%–ը երկրի ապագան կապում է Ռուսաստանի հետ: Իսկ Եվրամիության կողմնակիցները բավականին թույլ են և շատ քիչ են: Ու նաև մեր արտագաղթողների 80%–ը գնում է Ռուսաստան: Մի 15%–ը գնում է Եվրոպա: Մնացածը` աշխարհի տարբեր երկրներ: Ուստի բնակչության համար Ռուսաստանը մնում է որպես կերակրող կողմ: Տարեկան մոտ 1,3 մլրդ դոլարի գումար է գալիս Ռուսաստանից այստեղ` ընտանիքներին պահելու համար: Եթե նայես «Ելքի» նախընտրական ծրագիրը, նրանք կարծես ցանկանում էին նոր շունչ հաղորդել ընտրություններին, և որպես հիմնական թիրախ դրել էին Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը: – Իսկ մի՞շտ է, որ մեծամասնությունն է ճիշտ: Հաճախ խոսվում է նաև որակյալ փոքրամասնության մասին: – Դրա համար նախ որակյալ փոքրամասնությունը պետք է կարողանա համոզել անորակ մեծամասնությանը, որ իրենց երեխաների, թոռների ապագայի համար առավել նպատակահարմար է գնալ դեպի Եվրամիություն, քան Ռուսաստան: Բացի դա, մենք չունենք ռեսուրս` համապատասխան Եվրոպական ստանդարտներին: Տեսեք, թե Թուրքիան որքան է ձգտում մտնել Եվրամիություն, բայց նրա ստանդարտները քիչ են: Կամ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, նախկին խորհրդային երկրները ամենաաղքատն են եվրոպայում: Ո՛չ գիտություն ունեն, ո՛չ արտադրելու մշակույթ ունեն, ո՛չ մասնագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ բնական ռեսուրսներ ունեն: Նույնն էլ` Հայաստանը. եթե հայտնվի Եվրամիության մեջ, անելիք չի ունենա այնտեղ: Ոստի եթե Եվրոպան ձգտում է, որպեսզի մեզ ունենա իր շարքերում, պետք է ներդրումներ անի մեր երկրում, պետք է զարգացնի արդյունաբերությունը, միջազգայնորեն մրցունակ արտադրանք ապահովի և այլն, և այլն: Այս դեպքում միայն կարող ենք Եվրոպա մտնել: Թե չէ ինքն ասում է մեզ` գնա լողացի, սանրվի, քամուց պաշտպանվելու համար լավ հագնվիր, նոր միայն կմտածեմ` քեզ ընդունեմ, թե ոչ: Իսկ Ռուսաստանում մեր ապրանքը դեռ վաճառվում է: Պատկերացրեք, որպեսզի մեր Բջնին վաճառվի Եվրոպայում, մի տասը հատ արտոնագիր անհրաժեշտ կլինի: Իսկ Ռուսաստանում վաճառելու համար մեկ արտոնագիրը բավական է: Ընդամենը` թե ջրի բաղադրությունն ինչպիսին է: – Հեշտ ճանապարհ ընտրելով` մենք մեր տնտեսության զարգացման թափը չե՞նք կասեցնում: – Այդպես է: Բայց դա պետք է լինի մեծ քաղաքականություն. Հայաստանն իր ներուժով չի կարող զարգանալ: Պետք է դառնա ինչ–որ մի շրջանակի ներդաշնակ մաս, որպեսզի զարգացում ապրի: Ուրիշ տարբերակ չկա: – Շատերն ասում են, որ մեր երկրում իրական ընդդիմություն չկա, վերահսկելի ընդդիմություն է: Եվ այս հարցն էլ հնչել է, որվհետև դա անհրաժեշտ է եղել իշխանություններին: Ինչպե՞ս եք նայում նման հարցերին: – Եվրոպական ժողովրդավարական մշակույթը, հասկանալով, որ մեծամասնության կարծիքը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, ինչպես` ֆաշիզմը Գերմանիայում և Իտալիայում, դեմոկրատիան առավել դառնում է կենտրոնամետ: Այն է` մեծամասնությունը որոշում կայացնելիս պարտադիր պետք է հաշվի նստի նաև փոքրամասնության տեսակետի հետ: Հակառակ դեպքում փոքրամասնությունն անելիք չունի: Այսինքն` պետք է ընդունվեն համաձայնեցված որոշումներ ու միասնաբար գնան առաջ: Մեզ մոտ նման բան չկա. մենք դեռ բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիայով ենք շարժվում և կիրառում ենք ուղղահայաց կառավարման համակարգը: Մինչդեռ մեծամասնությունը պետք է պարտադիր հաշվի նստի փոքրամասնության կարծիքի հետ, որպեսզի կարողանան աշխատել հանուն հայրենիքի: Եվ այդ ժամանակ արդեն ընդդիմությունը կդառնա կոնստրուկտիվ` կառուցողական: Եվ ոչ թե կարգախոսներով հանդես եկող ընդամենը: Եվ կստեղծվի կարծիքների բազմազանություն, ու որոշումներն էլ կլինեն առավել արդյունավետ ու նպատակային: Մեր երկրից մի օրինակ. ինչո՞ւ ՕԵԿ–ը ժամանակին դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Ինձ ասացին, որ 500 առաջարկություններ և օրենքի նախագծեր են ներկայացրել և դրանցից ոչ մեկը չի ընդունվել: Սա՛, որ կոալիցիայի անդամ էր: Դե պատկերացրեք ընդդիմության վիճակը: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am