Քյարամյանը բիսեդկի ջահելի տպավորություն է թողել. Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործը ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ (video)

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են՝ պարզելու, թե դատախազն ինչ որոշում է կայացրել՝ քրեական գործն ԱԱԾ տեղափոխելու պահանջի վերաբերյալ։ Զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ քրեական գործը ՔԿ-ում է, բայց առ այս պահը որևէ առաջընթաց չկա։

«Ինչպես տվել ենք՝ այդպես էլ մնացել է։ Շարժ չկա։ Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ ասաց՝ կկանչենք, կհարցաքննենք, բայց ոչինչ չկա, փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ՝ կծանոթանանք նյութերին, բայց ի՞նչ կար այդտեղ ծանոթանալու, բայց մինչև այսօր ոչ մի պատասխան չկա։ Քյարամյանը բիսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում, թող քրեական գործը տեղափոխվի ԱԱԾ»,-նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ, եթե ինքն իմանար, որ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի՝ կհասկանար, կլռեր, բայց երբ գիտի, որ իր որդուն դավաճանել են, խփել թիկունքից՝ լռել չի կարող։

Անդրադառնալով Քյարամյանին իշխանությունների կողմից գեներալ-մայորի կոչում շնորհելուն՝ Զաքարյանը նշեց. «Դե եթե կամակատար է, ոնց թելադրում են, այնպես էլ՝ շարժվում է, բնական է՝ գեներալ էլ կտան, վաղը մյուս օրը՝ ֆելդմարշալ էլ կտան։ Տականքի թելադրանքով է շարժվում, դրա համար էլ չենք վստահում այդ կառույցին»։

Զաքարյանը նշեց, որ նոր գլխավոր դատախազին դեռևս չեն ճանաչում, բայց, քանի որ Արթուր Դավթյանն առաջին օրվանից հայտարարեց, որ իրենց պահանջն արդար է, պահանջում են, որ արդար պահանջը մինչև վերջ տանեն։

«Կապված չէ՝ նոր դատախազի գալ-չգալու հետ, ուղղակի քանի դեռ գործընթացը շարունակվում է, չենք վստահում, թող տեղափոխեն ԱԱԾ»,- նշեց Զաքարյանը։

 

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am