Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի Պետական համալսարանի խորհրդի նախագահ
Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
