Մամուլում արդեն տեղեկություն հրապարակվեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով դաշինքում համարվում է Արմեն Գեւորգյանի քվոտան, շուտով լքելու է «Հայաստան» դաշինքը։ Այդ մասին նա կհայտարարի սեպտեմբերի մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստում։
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում Արմեն Գեւորգյանը, երբ կավարտվի իր հանդեպ հարուցված՝ ապօրինի գույքի բռնագանձնման գործի քննությունը, ինքն ընդհանրապես վայր դնի պատգամավորական մանդատը։
Իսկ Էլինար Վարդանյանն արդեն ամեն օր Վանեցյանի գրասենյակում է եւ այնտեղ զբաղվում է տարբեր իրավական խորհրդատվություններով։
Մենք արդեն գրել էինք, որ առաջիկայում Խաչատուր Սուքիասյան-Գագիկ Ծառուկյան դաշինք է ձւավորվելու եւ այդ դաշինքում է լինելու նաեւ Վանեցյանը՝ չի բացառվում՝ որպես վարչապետի միասնական թեկնածու։ Եւ ահա Էլինար Վարդանյանը, որպես նաեւ նախկին ԲՀԿ-ական, սահուն տեղափոխվում է այդ դաշտ:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը